>

Դարի հարսանիքը ցնցելու է աշխարհը,ցնցելու է Հայաստանը: Ընդդիմադիր գործչի,<> մարտաhրավերը Հայաստանին,Արցախին:




Քոչարյանի զոհերը

Война войной а обед по расписанию, կամ սպասվում է դարի հարսանիք
Համացանցում աչքովս ընկավ “Հրապարակ” թերթի մի հոդված, որում հեղինակը նշում էր, որ ԲՀԿ առաջնորդ, հայտնի “ընդդիմադիր”, “բարերար”, “հայրենիքի մասին հոգ տանող” Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առանձնակի շքեղությամբ նշել որդու հարսանիքը (բարի բախտ եմ ցանկանում երիտասարդներին), հոդվածում նշվում էր, որ “Հյուրերին դիմավորելու են մոդելի ստանդարտներով աղջիկներ, որոնց եւս ընտրել են հատուկ մրցույթով, 1.77 հասակ ունեցող 24 աղջիկների համար միանման զգեստի մոդելավորումն էլ վստահվել է հանրահայտ մոդելյոր Արամ Նիկոլյանին”:





Սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ ամեն մարդ իրավունք ունի իր երեխաների հարսանիքը, ծնունդը և կնունքը անել ճոխ (եթե հնարավորությունը ներում է), սակայն հարցը այլ է հենց պարոն Ծառուկյանի պարագայում, քանի որ նա հանդես է գալիս որպես ոչ ավել ոչ պակաս Հայաստանի միակ “ընդդիմություն” և խոստանում է “փրկել” Հայաստանը:


Մենք բոլորս լավ հիշում ենք թե ոնց էր նույն Ծառուկյանը Ազգային Ժողովի ամբիոնից բոցաշունչ հայտարարում, որ շուտով Հայաստանում սով է լինելու, իսկ տնտեսությունը անդունդի եզրին է (կարծես Ծառուկյանի համար հեչ էլ եզրին չէ, կամ միտումնավոր խեղաթյուրում է): Բա հիմա ոնց հասկանանք այն հանգամանքը, որ Ծառուկյանը և իր թիմակիցները ամեն օր իրենց ֆեյսբուքներում և հեռուստաընկերություններում լացակումաց տեքստեր են արտասանում, իսկ Հայաստանի վիճակը նկարագրելիս կարծես ընթերցում են սարսափ ֆիլմի սցենար, բայց երբ գալիս է “մեծն” Ծառուկյանի որդու հարսանիքի հարցը ամեն ինչ նորմալ է և արարողությունը պետք է նշվի Հոլիվուդյան աստղերին կամ արաբ շեյխերի ու “շեյխուհիներին” բնորոշ ոճով:

Գիտեք ինչ պարոնայք “ընդդիմադիրներ” եկեք ծուռը նստենք դուզը խոսանք. Դուք երբեք էլ մտահոգ չեք եղել երկրի և ազգի խնդիրներով, դուք միայն կարողացել եք գույները խտացնելով խաղալ մարդկանց հույզերի վրա, քանի որ ցանկացել եք միմիայն իշխանություն, աթոռ, լծակ և անսահման հնարավորություններ, իսկ հասարակ մարդը ձեզ բնավ էլ չի հետաքրքրել:



Հ.Գ. Ցանկանալով ամենայն երջանկություն զույգերին ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մարդիկ դեռ հետպատերազմյան շոկից դուրս չեն եկել, դեռ բոլորը չեն, որ իրենց հարազատներին հանձնել են հողին, դեռ գերիներ ունենք թշնամու մոտ:

Հ.Գ.Գ. Հա, արտահերթ ընտրությունների ժամանակ էլ խնդրում եմ չասեք թե սով է և ամեն ինչ վատ է, այլապես կհակասեք ինքներդ ձեզ:
Hay News

Сообщение Դարի հարսանիքը ցնցելու է աշխարհը,ցնցելու է Հայաստանը: Ընդդիմադիր գործչի,<<մեծն բարերարի>> մարտաhրավերը Հայաստանին,Արցախին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->