>

Քաղակտիվիստ Նարեկ Սարգսյանին, որը կամավոր մեկնել էր Արցախ՝ պատերազմին մասնակցելու և երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, նոյեմբերի 14-ին հուղարկավորել են Եռաբլուր պանթեոնում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Նարեկ Սարգսյանի հարազատներից Արմինե Զաքարյանը։




Քոչարյանի զոհերը

Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, ճանապարհվեց Արցախ, որի մասին ասել էր ֆեյսբուքյան իր վերջին 2 ուղիղ եթերների ժամանակ․





«Հասավ տեղ գիշերն ու որպես կամավոր գնաց Մատաղիս սեպտեմբերի 27-ին, և 28-ի լույս 29-ի գիշերը վերջին անգամ խոսել եմ հետը։ Ասաց, որ մսաղաց է, անտերություն, որ ոչ մի բան էլ չեն գրավում, մեր եղածը հազիվ են պահում։ Մարտական ընկերոջը հեռախոսով էր զանգել, դա վերջին խոսակցությունն էր։

Այնուհետև 5 օր շարունակ փորձել եմ կապ հաստատել, և վերջապես Հոկտեմբերի 3-ին զանգիս պատասխանեց իր մարտական ընկերը, որը հոսպիտալում էր, վիրավոր և ասաց որ էլ չզանգեմ՝ Նարեկը չկա, զոհվել ա։ Մարմինը գտել ենք Նոյեմբերի 13-ին, Գորիսի դիահերձարանում, ԴՆԹ հետազոտության արդյունքում։ Հուղարկավորել ենք Նոյեմբերի 14-ին՝ Եռաբլուրում»,- ասաց Նարեկի կինը։




Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում բեմադրված պերֆորմանսի ժամանակ «զելյոնկա» լցրեց Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի վրա։ Նարեկ Սարգսյանը նաև քննադատաբար էր արտահայտվում օրվա իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Այդպիսի ուղիղ եթերներից մեկից հետո Նարեկ Սարգսյանի դեմ քրեական գործ էին հարուցել՝ իբրև թե խուլիգանության համար, բայց իրականում քրեական գործը հարուցվել էր, և Նարեկ Սարգսյանը կալանավորվել էր Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատության համար։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Сообщение Նարեկը, որի դեմ քրգործ էին հարուցել Փաշինյանին հայհոյելու համար, հուղարկավորվել է Եռաբլուրում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->