>

Սուրբ Զատկի տոնից մեկ օր առաջ երեւանյան խանութներում իսկական մարտեր էին ընթանում հավկիթ գնելու համար: Հավկիթը խանութներից անհետացել էր եւ, եթե մեկ-երկու օր առաջ մարդիկ կարողանում էին այն գնել 90-110 դրամով, զրկվեցին անգամ այդ հնարավորությունից:


Այս երեւույթն ունի նաեւ իր պատճառները եւ դրանցից մեկն էլ վերահսկողության բացակայությունն է. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել:




Քոչարյանի զոհերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել եւ այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին: Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլեւ արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողները հրաժարվում էին 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին:




Հետաքրքիր է սակայն, որ մինչև 2009 թվականը Հայաստանը ձու արտահանող երկիր է եղել, հետո՝ վերածվել ներմուծողի։ Դրանից հետո Հայաստանը համարվել է ինքնաբավ երկիր, քանի որ արտադրանքը բավարարել է: Սակայն Զատկին ընդառաջ պարզվում է՝ դեֆիցիտ է առկա:


Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում։ Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020 թվականին՝ 754 մլն, օրինակ 2018 թվականին այդ թիվը 726 էր:

Ձվի միջին գինը պարբերաբար տատանվում է։ Եթե 2013-2014 թվականներին 1 հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ Վիճկոմիտեի հաշվարկների, կազմել է մոտ 70 դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019 թվականներին՝ այն 60-65 դրամի սահմաններում է։ Այսպիսով, այս տվյալները եւս փաստում են, որ դեֆիցիտն արհեստական է եղել:


Մանրամասները՝ տեսանյութում

Сообщение Տարածված լուրերը հաստատվեց․ Ահա թե ովքեր են սուպերմարկետներից արկղերով ձու գնել. դեֆիցիտի իրական պատճառները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->