>

Այս մարդիկ հասել են անհավանական բարձունքների: Նրանց ունեցվածքը հաշվարկվում է միլիարդներով, իսկ անունները գտնվում են Forbes-ի ցուցակներում: Այս ամենին նրանք հասել են մեծ եռանդի և աշխատանքի հանդեպ նվիրվածության արդյունքում:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում նրանց ամենաիմաստուն և հումորով համեմված խորհուրդները:

Սթիվ Ջոբս: Հումոր: Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում՝ ինչ են ուզում, մինչև նրանց iPad ցույց չես տալիս: Կյանք: Մի՛ վատնեք ձեր կյանքն ուրիշի կյանքով ապրելու վրա: Սխալներ: Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով: Մտքեր: Եթե սա լիներ կյանքիս վերջին օրը, արդյո՞ք ես կանեի այն, ինչ պլանավորել էի այս օրվա համար: Ապագա: Եթե դուք ինչ-որ բան արել եք, և դա ձեզ հաջողվել է, կանգ մի՛ առեք և մի՛ դոփեք նույն տեղում: Մեկ այլ բան էլ արեք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:




Քոչարյանի զոհերը

Հենրի Ֆորդ: Կյանք: Երբ դուք փորձում եք ձեզ համար որոշել՝ կկարողանա՞ք դա անել, թե՞ ոչ, դուք երկու դեպքում էլ ճիշտ եք: Անհաջողություններ: Յուրաքանչյուր անհաջողություն հնարավորություն է նորից սկսելու,  սակայն այս անգամ ավելի իմաստուն կերպով: Ազատություն: Երբ ես չեմ կարողանում որոշ իրադարձություններ վերահսկել, ես թույլ եմ տալիս, որ դրանք իրենք իրենց վերահսկեն: Փող: Իդեալիստն այն մարդն է, ով օգնում է ուրիշներին հարստանալ: Հաջողություն: Հաջողակ մարդիկ առաջ են ընկնում, քանի որ օգտագործում են անգամ այն ժամանակը, որն անհաջողակները վատնում են:




Մարկ Ցուկերբերգ: Մտքեր: Եթե ես կարողանայի նորից սկսել, դա պարզապես ֆանտաստիկ կլիներ: Սեր: Ինչու՞ ես ընտրեցի հենց նրան: Պարզապես դուրս եկավ: Ոչ գեղեցկությամբ, այլ իր պարզ ու բաց բնավորությամբ: Աշխատանք: Եթե մարդն ուղեղ ունի, ապա պարզապես հանցագործություն կլինի, եթե նա չաշխատի ինքն իր համար՝ իր ժամանակի մեծ մասը և ձեռքբերումների արդյունքները նվիրաբերելով իր գործատուին: Կյանք: Ես ոչ մի տեսակի նախապաշարմունքներ չունեմ՝ ո՛չ մաշկի գույնի, ո՛չ կաստայի և ո՛չ էլ կրոնի առումով: Ինձ բավական է իմանալ, որ խոսքը գնում է մարդու մասին. ոչինչ դրանից ավելի վատ լինել, միևնույն է, չի կարող:

Ուորրեն Բաֆֆետ: Փող: Կանոն N1՝ երբեք մի՛ կորցրու գումարը, կանոն N2՝ երբեք մի՛ մոռացիր կանոն N1-ը: Արդյունք: Մարզումը չի բերում կատարյալ արդյունքի, այն բերում է հաստատուն արդյունքների: Բիզնես: Զգուշացեք այն ներդրումներից, որոնք ծափահարություններ են առաջացնում: Լավագույն ներդրումները հորանջելու ցանկություն են առաջացնում: Ժամանակ: Անգամ եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների հասնելու համար պարզապես ժամանակ է հարկավոր. դուք, միևնույն է, մեկ ամսից երեխա չեք ունենա, անգամ եթե միանգամից 9 կնոջ հղիացնեք: Սխալներ: Ավելի լավ է գրեթե ճիշտ լինել, քան հաստատ սխալվել:


Դոնալդ Թրամփ: Զգուշություն: Ես չափազանց զգուշավոր մարդ եմ, սակայն դա չի նշանակում, որ ես հոռետես եմ: Եկե՛ք սա անվանենք իրականության վրա հայացք նետող լավատեսական մտածելակերպ: Կարիերա: Լավ կարիերա կերտելու համար բազմաթիվ ուղիներ կան, իսկ լավագույնը՝ ճիշտ ընտանիքում ծնվելն է: Ինքնավստահություն: Ինքնավստահությունը մագնիս է, որը դեպի ձեզ է ձգելու մարդկանց: Աշխատանք: Միշտ հիշե՛ք այս պարզ կանոնը. հարկավոր է հագնվել այն աշխատանքի համար, որն ուզում եք ունենալ և ոչ նրա, որն ունեք: Մտքեր: Ֆինանսական ապահովության հանդեպ ավելի մեծ հանցագործություն չի կարող լինել, քան հիանալի միտք ունենալ ու չփորձել դա իրագործել:

Օպրա Ուինֆրի: Բնազդ: Հետևի՛ր սեփական բնազդներին. դա ամենաիմաստուն բանն է աշխարհում: Գովասանք: Որքան շատ դուք սիրեք և գովերգեք ձեր կյանքն, այնքան ավելի շատ տոնելու առիթներ կունենաք: Կյանք: Շատերն են ցանկանում ձեզ հետ լիմուզինով երթևեկել, սակայն դուք ցանկանում եք ունենալ մեկին, ով ձեզ հետ ավտոբուսով կերթևեկի, երբ լիմուզինը փչանա: Անհաջողություններ: Ես չեմ հավատում անհաջողությունների: Ոչ մի անհաջողություն էլ չկա, եթե դուք ընթացքում հաճույք եք ստացել: Իմաստություն: Վերածե՛ք ձեր վերքերն իմաստության:

Իլոն Մասկ: Նորարարություններ: Միշտ էլ կա ձախողման հավանականություն: Եթե ոչինչ շարքից դուրս չի գալիս, ապա այն բավականաչափ նորարական չէ: Պարտություններ: Ինչևիցե, մենք միշտ էլ պատրաստ ենք նորովի ձախողվել: Երազանք: Ես կցանկանայի մահանալ Մարսի վրա: Բայց ոչ մակերևույթի հետ բախման արդյունքում: Փող: Ես ի սկզբանե շատ փող վաստակելու հույս չունեի: Եթե գումարս բավարարեր տան վարձս տալուն և մի փոքր ուտելիք գնելուն, ես բավարարված կլինեի, սակայն պարզվեց, որ փողը բավականին արժեքավոր բան է: Էլեկտրոմոբիլների մասին: Երբ Հենրի Ֆորդը ստեղծեց ապահով և էժան ավտոմեքենաներ, մարդիկ ասում էին. ‹‹Դե լավ հա, ձին ինչո՞վ էր վատ››: Նա մեծ խաղադրույք կատարեց, և նրան հաջողվեց:


Թոմաս Էդիսոն: Զարգացում: Մեր մեծագույն սխալն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Երբեմն ցանկալիին հասնելու համար հարկավոր է ընդամենը ևս մեկ անգամ փորձել: Ստեղծագործել: Ստեղծագործելն իր մեջ ներառում է 10% ոգեշնչություն և 90% աշխատանք: Մտքեր: Մտքի արժեքավորությունը որոշվում է նրա օգտակարությամբ: Աշխատանք: Մարդկանց մեծամասնությունը բաց է թողնում իր շանսը, քանի որ նրա հագին աշխատանքային համազգեստ է, և իսկական տանջանքի տեսք ունի: Խորհուրդ: Երբեք մի՛ հանձնվեք: Մեր մեծագույն թերությունը հանձնվելն է: Հաջողության ճանապարհը մշտապես ևս մեկ անգամ փորձելն է:

Մարկ Կյուբան: Թուլություններ: Գտե՛ք ձեր թույլ կողմերը  ձեր հակառակորդներից շուտ: Հաճախորդներ: Վերաբերվեք ձեր հաճախորդներին այնպես, ասես նրանք ձեր կազմակերպության սեփականատերերն են: Կապիտալ: Լավագույն սկզբնական կապիտալը ջանքն է: ԽԾԲ-ի մասին: Հարցը փողի և ծանոթությունների մեջ չէ, այլ մյուսներից լավ սովորելու և աշխատելու ցանկության մեջ: Եթե այս մարտավարությունը չի աշխատում, ապա հարկավոր է հասկանալ, թե որն է սխալը և ավելի լավ փորձել: Հաջողություն: Կապ չունի, թե քանի անգամ եք դուք սխալվում: Բավական է մեկ անգամ դիպուկ լինել, և դուք շարունակ խոսելու եք վայրկենական հաջողության մասին:

Բիլ Գեյթս: Ընկերություն: Եղե՛ք ընկերասեր դասերի և գիտության մեջ սուզված երիտասարդների հանդեպ: Ամենայն հավանականությամբ ապագայում դուք նրանցից մեկի մոտ եք աշխատելու: Երազանքներ: Ոչ բոլոր երազանքներն են իրականանում: Օրինակ՝ ես փոքր ժամանակ երազում էի խոհարար դառնալ, դե բայց չդասավորվեց: Աշխատանք: Ամենաբարդ աշխատանքը կատարելու համար ես միշտ ընտրում եմ ամենաալարկոտին, քանի որ նա կգտնի ամենակարճ ուղին: Հումոր: Հետույքի և բազմոցի միջև երբեք դոլար չի թռչի: Կարիերա: Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք և դուք ձեր կյանքում գեթ մեկ օր չեք աշխատի:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->