>

Իմ նկատմամբ հարուցված այդ քրեական գործը պարզապես հիմարություն է։

Դիտեք նաև՝

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել




Քոչարյանի զոհերը

Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների

ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ:






Արծվիկ Սարգսյանը պատմեց, որ իրեն դիմում են հազարավոր քաղաքացիներ, երբեմն մոլորեցնում իրեն, թե Շուշիի բնակիչ են եղել, որպեսզի շահառու դառնան.

«Շուշիում ունենք հարեւան, որը 10 տարի Շուշիում չի ապրել։ 2019 թվականին իր տունը վաճառել է, այդ տանն արդեն ուրիշ մարդ էր ապրում։

Պատերազմից հետո արդեն եկել ու ինձ ասում է՝ ինձ ու եղբորս շահառու ճանաչիր, նրա եղբայրն էլ այս պատերազմից փախած է եղել։

Ես էլ նրանց ասել եմ, որ կարգն այդպես չէ, ես չեմ կարող այդ քայլին գնալ, քանի որ շահառու հանդիսանում են այն քաղաքացիները, որոնք գոնե վերջին 3 ամիսն ապրել են Շուշիում։

Ինքը դրանից բորբոքված գնացել ու իմ վերաբերյալ սուտ հաղորդում է ներկայացրել։


Նա հայտարարել է անգամ, թե ես իմ մեքենան Հայաստանում վաճառել եմ, ու իբրեւ եկել, ասել եմ՝ մեքենաս մնացել է

հակառակորդի վերահսկողության տակ, դա նույնպես պարզաբանել եմ, որ մեքենաս այս պահին էլ Արցախում է»։

Քաղաքապետը շեշտեց, որ անգամ չգիտի, թե ովքեր են այդ 7 քաղաքացին.

«Մարդիկ գալիս են 300 հազար դրամի համար, իրենց գերեզմաններով անգամ երդվում են, որ ապրել են Շուշիում։

Մենք այդքանը գտնում ենք, հետաքրքրվում ենք, փնտրում ենք, նոր շահառու ենք դարձնում։ Ես անգամ չգիտեմ՝ այդ 7 հոգին ովքեր են։

Ենթակառուցվածքների նախարարությունն է անգամ ասում, որ Շուշիի պես մաքուր գործ չի եղել։



Ես հանձնաժողով եմ կազմել, նիստեր եմ արել, դպրոցի տնօրեններին եմ

կանչել, մանկապարտեզների դաստիարակներին եմ կանչել, քննարկումներ ենք ունեցել»։

Սարգսյանն ասաց, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել.

«Առանց իմ դիրքորոշումը լսելու նման հաղորդագրություն են տարածել։ Այդ հայտարարությամբ իմ մաքուր գործն արատավորում են։

Դատախազությունը չի ասում, որ Արծվիկ Սարգսյանը միայնակ գնացել է՝ ադրբեջանցիների դեմն է փակել, որ Շուշի չմտնեն։

Պատերազմի ժամանակ այդ դատախազությունը պադվալներում էր։ Նրանք ինձնից պիտի ներողություն խնդրեն, իմ պատվի հետ են խաղում»։

Շուշիի քաղաքապետի դիտարկմամբ՝ այդ քրեական գործը հարուցվել է նաև իր քաղաքական դիրքորոշումների համար.

«Ինձ ասել են, որ դու շատ ես խոսում դրանից… ասում եմ՝ բայց ես վատ բան եմ ասո՞ւմ, ես սխալ եմ ասո՞ւմ։

Տուն ու տեղ եմ թողել, եղբայր եմ կորցրել, անգամ մնալու տեղ չունեմ։

Ստի համար չեմ գալու ինչ-որ մեկի դեմը խոնարհվեմ»։

Сообщение Շուշիի քաղաքապետը հայտարարություն տարածեց. Ինչ է կատարվել իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->