>

Խոյ: Օրը կընդգծի Խոյերի հմայքը՝ հատկապես կանանց: Շատ Խոյեր այսօր խաղաղասեր են, կնախընտրեն չեղարկել «մարտական գործողությունները»՝ հանուն հարմարավետության, ռոմանտիկայի, գեղագիտական ճաշակների բավարարման: Ներդաշնակ տրամադրվածությանը կնպաստեն նվերները, հաճելի անակնկալները: Գործերը վատ չեն ընթանա սիրային հարաբերություններում: Անցանկալի են խոշոր ինքնաբուխ գնումները, ֆինանսական ներդրումները:

Ցուլ: Այսօր Ցուլերն իրենց վատ չեն զգա հանձնարարված դերում: Օրվա թեման կարող է դառնալ յուրօրինակ ցանկությունը, քմահաճույքը: Ներքին ներդաշնակությունը կօգնի ավելի արագ ազատվել նախապաշարմունքներից և համարձակ քայլի գնալ: Հնարավոր է հաջող ստեղծագործական բացահայտում, լուսավորում, բացառված չէ ռոմանտիկ զգացմունքների ներհոսքը: Շատերին անհրաժեշտ տրամադրություն ստեղծելուն կօգնի անսովոր իմիջը:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ: Երկվորյակներին օրը կօգնի շեղվել տհաճություններից և խնդիրները վերացնելու եղանակ գտնել: Շատ Երկվորյակներ կգերադասեն լինել լավատես և նայել առաջ: Բացառված չէ ռոմանտիկ զգացմունքների, ստեղծագործական ակտիվության, հնարագիտության վերելքը: Օրը հարմար է ընկերական հանդիպումների, կորպորատիվ միջոցառումների մասնակցելու համար: Համատեղ գնումները կարող են ավարտվել բավականին հետաքրքիր ձեռքբերումներով:





Խեցգետին: Այսօր ակտիվություն դրսևորել խորհուրդ է տրվում՝ նախևառաջ նպատակասլաց Խեցգետիններին: Օրը թույլ է տալիս առաջ շարժվել կարիերային հարցերում, թարմություն մտցնել սիրային հարաբերություններում և ստեղծագործական գործընթացում: Եթե գիտեք, թե ինչ եք ուզում, չարժե կարևոր գործերը վստահել ուրիշներին, ավելի լավ է ինքնուրույն գործել: Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ չեն տալիս ի սկզբանե դիմել խիստ ծայրահեղական միջոցների:

Առյուծ: Առյուծներին սպասվում են հաճելի հուզումներ, հոգեկան վերելք: Չարժե առաջին տեղում դնել նյութական ասպեկտը, քանզի առաջընթացի շարժիչը կլինի ոգևորությունը: Կարելի է չմտածել հավելյալ անվտանգության մասին, բավական են և ստանդարտ միջոցները: Հնարավոր են նաև դրական տեղաշարժեր սիրո մեջ, բիզնեսում: Տհաճությունները, կասկածները, հիվանդությունները կմոռացվեն, եթե զբաղվեք սիրելի գործով:

Կույս: Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել թարմ հայացք և ոչ ստանդարտ մոտեցում պահանջող անսովոր գործով: Մտադրության իրականացման մեջ կարևոր դեր կարող է խաղալ գեղագիտական բաղկացուցիչը: Հնարավոր է ֆինանսական, հարկային հարցի ոչ ստանդարտ լուծում: Նոր վառ զգացողություններ կարող են պարգևել սերը, ինտիմ կյանքը: Ֆինանսական և այլ ռիսկերը նվազագույնի կհասնեն, եթե հստակորեն պահպանում եք մի շարք կանոններ:


Կշեռք: Այսօրվա իրադարձությունները Կշեռքներին բարձր դիվանագիտության կոչ են անում, խորհուրդ են տալիս հաշվի նստել գործընկերոջ տրամադրության և ճաշակների, հակառակորդի կարծիքի, իրադրության պահանջների հետ: Շատ դեպքերում հաջողության պայմանը կլինի միջավայրին ներդաշնակորեն հարմարվելու, արժանի գործընկեր կամ ներկայացուցիչ դառնալու ձեր ունակությունը, ընդ որում՝ ոչ մեկին չճնշելով և ոչ մեկի վրա ստվեր չգցելով:

Կարիճ: Կարիճները գերազանց արդյունք կցուցաբերեն, եթե ունենան աջակցություն և շարժառիթ: Օրը հարմար է փորձարկումների համար, նպաստում է վարպետության աճին: Կարելի է արագացնել աշխատանքը, հեշտացնել կամ օպտիմալացնել տհաճ գործընթացը: Լավ կընթանան գործերն այն Կարիճների մոտ, ովքեր իսկապես հետաքրքրված են առաջադրանքով: Ոչ վատ շարժառիթ կդառնա բարյացակամ լավատեսական մթնոլորտը, ինչպես նաև մշտական եկամտի առկայությունը:



Աղեղնավոր: Աղեղնավորներին սպասվում է հաջողության օր, սակայն վերապահումներով: Կարելի է հույս ունենալ ընկերների, սիրելի անձնավորության, երկրպագուների աջակցության: Ծնողները, ուսուցիչները, մարզիչները կարող են իրենց ենթակաների հաղթանակի կամ առաջընթացի հույս ունենալ: Եթե խոսքն անձնական ինքնարտահայտմանն է վերաբերում, ապա, չնայած հաջողությանը, ավելի լավ է սահմանափակվել փորձնական քայլով:

Այծեղջյուր: Այծեղջյուրների մոտ հնարավոր է ակտիվության ներհոսք՝ կապված գրասենյակում վերասարքավորումների, բիզնեսի օպտիմալացման, տան բարեկարգման հետ: Թարմ գաղափարները և նոր հույսերը բացառված չեն սիրո, ստեղծագործության մեջ: Վերջին դերակատարությունը չեն ունենա դիզայնի և հարմարավետության հարցերը: Հնարավոր է որոշեք նոր կահույք գնել, հաշտվել տնեցիների հետ: Աստղերը նախազգուշացնում են, որ աշխատանքային էնտուզիազմը կարող է կարճատև լինել:

Ջրհոս: Այսօր հանգամանքները դասավորվում են Ջրհոսների օգտին, սակայն ոչ բոլոր հնարավորություններից կկարողանաք հավասարապես օգտվել: Օրը հարմար է փորձերի հերթական փուլի համար: Հնարավոր է հետաքրքրություն արտադրական դիզայնի, ճարտարապետության, նորաձևության, ծրագրավորման, կոսմետոլոգիայի ժամանակակից միտումների նկատմամբ: Հաջող պահ է ռոմանտիկ ժամադրությունների, յուրօրինակ ակցիաների համար:

Ձկներ: Ձկներին օրը կօգնի տատանումներից և զգուշավորություններից անցնել ավելի միանշանակ և համարձակ քաղաքականության: Գործելու ազդակ կարող է տալ գործերի անսպասելի շրջադարձը, ոգևորությունը: Կասկածները կփարատվեն կոնկրետ քայլից հետո, օրինակ՝ գնումներից, վճարումներից: Հնարավոր է բյուջեի հերթական վերանայում, ծախսերի օպտիմալացում: Անցանկալի են երկար մտորումները: Չարժե բաց թողնել վաստակելու հնարավորությունը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->