>

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ այն մասին,




Քոչարյանի զոհերը

որ Հայաստանի բենզալցակայանների ցանցերից մեկում՝ RAN oil-ում, բենզինը վաճառվում է շուրջ 40 դրամ էժան, քան մյուս լցակայաններում։ Հատկանշական է, որ նշված բենզալցակայանների ցանցն ամենափոքրն է Հայաստանում, ինչը ևս տարակուսանք էր առաջացնում քաղաքացիների մոտ։





Զուգահեռաբար, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ մոտ մեկ ամիս այդ բենզալցակայաններից քաղաքացիների ավտոմեքենաներում լիցքավորվում է կապույտ գունավորում ունեցող բենզին, ինչը շարքից հանում է ավտոմեքենաների շարժիչները։

Ասում են, որ մոտ երկու ամիս առաջ RAN oil բենզալցակայանների ցանցը գնել է օլիգարխ Գռզոն (Խաչատուր Սուքիասյան, ում պատկանում է նաև «Հայէկոնոմբանկ»-ը)։


Համաձայն շրջանառվող լուրերի, իշխանությունների «սրտի» այս օլիգարխին տրվել է կանաչ լույս՝ վառելիքի շուկան վերցնելու և Ֆլեշի Բարսեղին սնանկացնելու հրամանով (ում պատկանում է «Ֆլեշ» բենզալցակայանների ցանցը, «Արարատբանկ»-ը, «Արարատ» հանգստյան տների ցանցը և այլն)։



Ասում են նաև, որ իշխանությունների հանձնարարությունն «անթերի» կատարելու, վառելիքի շուկան գրավելու և Ֆլեշի Բարսեղին սնանկացնելու՝ Գռզոյի մղումն այնքան մեծ է, որ նա, անտեսելով քաղաքացիների գույքին սպառնացող հնարավոր վնասն ու դրա հետևանքները, ներմուծում է ամենացածրորակ և ավտոմեքենաների շարժիչի համար հնարավոր վնասակար կապույտ բենզին, որպեսզի կարողանա իրացնել այն ավելի էժան, քան իրացնում են մյուս բենզալցակայանները։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Դիտեք նաև

Сообщение Գռզոյին հանձնարարել են սնանկացնել Ֆլեշի Բարսեղին. Ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->