>

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի քննարկման վերաբերյալ որոշումը։շ

Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ «Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնոդրությունը մերժել։ Սեյրան Օհանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։




Քոչարյանի զոհերը

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին՝ վերացնել։ Սեյրան Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը՝ վերացնել։ Յուրի Խաչատուրովի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը՝ վերացնել, գումարը վերադարձնել։





Յուրի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը՝ վերացնել։ Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300․1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով և Արմեն Գևորգյանին 38-300․1 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը՝ կարճել։

Քրեական հետապնդման մարմիններին Ռոբերտ Քոչարյանից, Սեյրան Օհանյանից, Յուրի Խաչատուրովից և Արմեն Գրգորյանից գրավոր ներողություն հայցելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունները՝ մերժել։ Տուժող Արթուր Ավագյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության»։


Դատարանը պարզաբանեց, որ գործով Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ձեռք են բերում արդարացվածների կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամաբ մեղադրանք է առաջադրված եղել միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով։ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը արդարացվածների կարգավիճակ են ձեռք բերում մեղադրանքների համապատասխան մասով, որոնցով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ) և Գևորգյանի՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առաջադրված առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնել) առաջադրված մեղադրանքի մասով քրեական գործի քննությունը շարունակվում է։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը: Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատախազները առարկել էին Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդել է, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։



Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով:

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Դիտեք նաև

Сообщение Պաշտոնական․ Դատարանը քիչ առաջ հրապարակեց Քոչարյանի գործով որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->