>

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանին սատարելու ենք առնվազն մինչեւ Ազգային ժողովի ձեւավորումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ  դրանից հետո ըստ իրավիճակի կուսակցությունը կորոշի շարունակել նույն կերպ, թե իր ճանապարհով գնա։




Քոչարյանի զոհերը

«Հեղափոխությունը մեր ժողովրդի հաղթանակն է, միայն Նիկոլ Փաշինյանինը չէ, մեր բոլորինն է, նույնիսկ նրանցն է, ովքեր առանց հասկանալու փորձում են այդ հաղթանակը ջուրը գցել եւ, ինչպես Սաֆարյան Գեւիորգն ասեց, իրենց կարծիքով վերատիրանալ մեր երկրին»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։




Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը պաշտոնապես այսօր հիմնադրվեց, այն նախագահ չի ունենա, կուսակցությունը կղեկավարի 7 հոգուց բաղկացած համակարգող քարտուղարությունը:



Աղբյուր՝ news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->