>

Այսօր համացանցում լուրեր տարածվեցին, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խաղողագործների խնդրանքով այցելել է Արմավիրի մարզ,հանդիպել նրանց հետ:Ծառուկյանը պատասխանել է գյուղացիների հարցերին, տեղում լուծում տվել մի շարք խնդիրների:




Այո, սա ոչ մեկի համար էլ նորություն չէ, քանի որ   Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ կարևորություն է տալիս սոցիալական ուղղվածության ծրագրերին և մշտապես իր ուշադրության առանցքում է պահում հանրության ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Նրա գլխավորած հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում նաև մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը: Տարիներ շարունակ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում նաև Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործներին: Յուրաքանչյուր տարի շուկայականից անհամեմատ էժան գնով հատկացվող բարձրորակ պարարտանյութը, դեղորայքն ու դիզվառելիքը դարձել են իսկական փրկություն հազարավոր հողագործների համար, իսկ փորձառու մասնագետների անվճար խորհրդատվությունը՝ ճշգրիտ ուղեցույց բազում անորոշ հարցերին:






Ընդառաջ գնալով բազմաթիվ գյուղացիների խնդրանքին՝  հիմնադրամը վերջին տարիներին նաև խաղողի այգիների համար անհրաժեշտ բետոնե հենասյուներ է հատկացնում հարյուրավոր խաղողագործների, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել խաղողի բերքը, այլև նոր այգիներ հիմնել՝ ավելացնելով գյուղացիների եկամուտն ու հոգալով տարվա ապրուստը:


Բացի դրանից, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն հրավիրել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ անկախ երկրում տիրող քաղաքական ու տնտեսական ճգնաժամից՝ մշտապես լինելու է հողի մշակի կողքին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ



News spread on the Internet today that Gagik Tsarukyan, the founder of “Multi Group” concern, visited Armavir region at the request of grape growers before the start of spring agricultural works. Tsarukyan answered the villagers’ questions and solved a number of problems on the spot.

Yes, this is nothing new for anyone, as Gagik Tsarukyan attaches special importance to social programs, always focusing on issues of concern to various segments of society. The fund headed by him also directs significant financial resources to the development of our country’s agriculture. For many years he has been providing comprehensive support to the grape growers of Ararat and Armavir regions. Every year, high-quality fertilizers, medicines and diesel fuel, provided at a much cheaper price than the market price, have become a real lifesaver for thousands of farmers, and the free advice of experienced professionals is an accurate guide to many uncertain questions.

At the request of many villagers, in recent years the foundation has also provided concrete pillars for vineyards to hundreds of grape growers, which not only maintain the grape harvest, but also create new orchards, increasing the villagers’ income and earning a living.
In addition, Gagik Tsarukyan instructed to pay special attention to the families of servicemen killed during the war, noting that regardless of the political and economic crisis in the country, he will always be by the side of the cultivator.
GREEN PRESS

Сообщение Գագիկ Ծառուկյանը կրկին անգամ աջակցության ձեռք մեկնեց գյուղացիներին появились сначала на .


от admin

-->