>

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը






«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է հաստատել կամ հերքել տեղեկությունը, որ Քոչարյանը Պուտինի հետ խոսել է Մոսկվա կատարած

այցի ժամանակ, որտեղ եկել էր մասնակցելու «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին:


«Ես կարող եմ հաստատել, նրանք իսկապես հեռախոսազրույց են ունեցել:



Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, որը շարունակվում է, նրանք բավականին հաճախ են շփվում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:

Քոչարյանը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է:

Сообщение Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը հաստատեց տարածած տեղեկատվությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->