>

Հանրապետական կուսակցությունը տեսականորեն չի մերժում քննարկումները ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջև։

Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դեմ են հրատապ ընտրությունների քննարկմանը։




Քոչարյանի զոհերը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկել չի նշանակում համաձայնել, չքննարկել չի նշանակում կապիտուլացվել, քննարկել չի նշանակում ինչ ասի Փաշինյանը, հալած յուղի տակ ընդունել։





Քննարկել նշանակում է, որ ցանկացած քաղաքական թիմ իր օրակարգով է գալիս և ընդհանուր օրակարգի վերաբերյալ իր առաջարկություններն է անում։

Մենք, որպես քաղաքական ուժ, մի հատ կլսենք Փաշինյանի օրակարգը, կտեսնենք ինչպիսի օրակարգ է, կտեսնենք ինչպիսի ձևաչափ է առաջարկում, այն ժամանակ մենք կասենք։

Այս պահին քանի որ մենք չգիտենք ինչ օրակարգ է առաջարկելու, ինչ ձևաչափ է առաջարկելու, սպասենք, էն ժամանակ մենք մեր կարծիքը կասենք։


Տեսականորեն մենք որևէ երկխոսության երբեք դեմ չենք եղել։

Ազատության այն հարցին թե Դուք ինչո՞ւ եք դեմ արտահերթ ընտրություններին:

Ի վերջո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որտեղ ամրագրված է արտահերթ ընտրությունների անցկացումը:


Շարմազանովը պատասխանէլ է․

– Ոչ թե արտահերթ, այլ հրատապ։ Մենք արտահերթի քննարկմանը կողմ ենք, բայց մենք հրատապին ենք դեմ։

Արդեն հայտնի է, որ Նկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանի անհաաղ ցրման մասին, ինչը նշանակում էր, որ շաբաթների ընթացքում պետք է լուծել այդ հարցը։

Խոսվում է, որ երկուշաբթի օրվանից ՀՀ վարչապետն ու իր թիմը մեծ ակտիվությամբ սկսելու էն արտահերթի նախապատրաստումը, իսկ բոլոր ընդիմացող ուժերին՝ խանգարելու և սադրելու դեպքում, սպասվում է քաղաքական մեծ ջարդ։3

Աղբյուր՝ Newstime

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->