>

Armeniasputnik.am-ը գրում է․

Առավոտվանից շենքի մուտքերն ու ելքերը փակ էին պահում անհետ կորած զինծառայողների ծնողները, ժամեր առաջ նրանց են միացել նաև ռազմագերիների հարազատները։

Պաշտպանության նախարարության շենքի մոտ, որն առավոտից շրջափակված է անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից, ժամանել են բարձրաստիճան ոստիկաններ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։




Քոչարյանի զոհերը

Ոստիկանները բանակցում են հարազատների հետ, որպեսզի նրանք բացեն շենքի մուտքերը, սակայն դեռ անարդյունք։ Մեր թղթակցի խոսքով՝ իրավիճակը տեղում բավականին լարված է, զինվորականների հարազատները պատրաստ են ռադիկալ քայլերի դիմել։ ՊՆ շենքից որոշ աշխատակիցներ փորձել են դուրս պրծնել՝ պատերի վրայից թռնելով, սակայն զինվորականների հարազատները թույլ չեն տվել ու փակել են բոլոր հնարավոր ելքերը։





ՊՆ աշխատակիցներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք հուսահատ վիճակում են։
«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է», – ասաց նա։

Գլխավոր շտաբի աշխատակիցներից մեկն էլ Sputnik Արմենիային փոխանցեց, որ իրենք հուսահատ վիճակում են։


«Ինչ ունեինք՝ կերել ենք, անգամ քաղցրավենիքը։ Չգիտենք՝ ինչ է լինելու վերջում։ Բոլորս լարված սպասում ենք», – ասաց նա։

Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտվանից շենքի մուտքերն ու ելքերը փակ էին պահում անհետ կորած զինծառայողների ծնողները, ժամեր առաջ նրանց են միացել նաև ռազմագերիների հարազատները։ Վերջիններս այստեղ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։



rmeniasputnik.am writes ․

The parents of the missing servicemen have been keeping the entrances and exits of the building closed since the morning, hours ago they were joined by the relatives of the prisoners of war.

High-ranking police officers arrived at the building of the Ministry of Defense, which has been surrounded by the relatives of the missing servicemen since the morning, Sputnik Armenia correspondent reports from the scene.

The police are negotiating with the relatives to open the entrances of the building, but still to no avail. According to our correspondent, the situation on the spot is quite tense, the relatives of the military are ready to take radical steps. Some employees of the Ministry of Defense tried to escape from the building by jumping over the walls, but the relatives of the military did not allow it and closed all possible exits.

One of the employees of the Ministry of Defense told Sputnik Armenia that they are in a desperate situation.
“We have no way out of here. “The food is running out,” he said.

One of the employees of the General Staff told Sputnik Armenia that they are in a desperate situation

Сообщение Հենց հիմա միայն տեսնեք ինչ է կատարվում ՊՆ-ի մոտ․ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է появились сначала на .


от admin

-->