>

Hraparak.am-ը գրում է.




Քոչարյանի զոհերը

Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովին։ Մենք առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։




Մեր թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։


«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։


Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Մեր օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը։

Դիտեք նաև

Сообщение Ռուստամ Մուրադովը հայտարարությամբ հանդես եկավ․․նա մեղադրում է․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->