>

Հայրերի սերն իրենց աղջիկների հանդեպ առանձնահատուկ է: Նրանք անսահման սիրում և փայփայում են իրենց դուստրերին և շատ խիստ են վերաբերվում նրա ապագա ամուսնու ընտրությանը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 իմաստուն խորհուրդ հորից աղջկան այն մասին, թե ինչպես է պետք ընտրել լավ ամուսին:




Քոչարյանի զոհերը

1. Հիշի՛ր, ամուսինն այն մարդն է, ով կարող է քեզ ծիծաղեցնել: Հիանալի է հանդիպել մեկի հետ, ում հետ քեզ հաճելի է: Սակայն կապի՛ր քո կյանքն այն մարդու հետ, ով կկարողանա արտասվելու աստիճան ծիծաղեցնել քեզ: Հիանալի է ունենալ մեկին, ով նկատում է քո տխրությունը, սակայն հարկավոր է ամուսնանալ նրա հետ, ով անգամ ամենատխուր պահին ունակ է քեզ ժպիտ պարգևել: Կյանքը լի է դաժանությամբ և անարդարությամբ, ուստի գտի՛ր մեկին, ով քեզ կօգնի ժպիտով անցնել այդ ամենի միջով:




2. Ձեռքերի վրայի սպիները գեղեցկացնում են տղամարդուն: Ձեռքերի վրային սպիները երկու բան են նշանակում՝ կա՛մ նա գիտի՝ ինչպես պաշտպանել իրեն և իր սիրելիին, կա՛մ էլ նա ունի ոսկի ձեռքեր, և նրա ձեռքից ամեն ինչ գալիս է: Փոքր-ինչ կոպիտ մաշկով տղամարդը համառ է, նպատակասլաց, նա գիտի՝ ինչ է ֆիզիկական ցավը, և նա դրան պատվով դիմակայել է:

3. ‹‹Այո›› ասելուց առաջ նրան դիտարկի՛ր տարբեր իրավիճակներում՝ զայրացած, վախեցած, նյարդային, վատառողջ: Սթրեսը փոխում է մարդուն: Սթրեսային իրավիճակում ավելի հեշտ է ճանաչել մարդու իրական բնույթը: Եթե ինչ-որ բան քեզ խորապես տհաճ է, հեռացի՛ր նրանից: Դու կարող ես տղամարդուն հազարավոր շանսեր տալ, սակայն երբեք չես կարող նրան փոխել: Մարդիկ այնպիսին են, ինչպիսին կան, հնարավոր չէ ջնջել կամ վերափոխել նրանց հատկանիշները: Եթե արդեն հիմա քեզ որոշ բաներ անհարմարություն են պատճառում, ապա 8 տարի հետո դու դրանք պարզապես ատելու ես ողջ հոգով: Դու կարող ես ուշագնացության աստիճան սիրել նրան, սակայն հասկացի՛ր, որ կան մարդիկ, ովքեր պարզապես իրար չեն համապատասխանում:


4. Վստահի՛ր ինքդ քեզ: Եթե դու նրա հետ անհանգիստ ես, ապահով չես, անգամ վախի զգացում ես ունենում, ապա հեռացի՛ր նրանից: Քեզ մի՛ մեղադրիր ուրիշի զգացմունքները ցավեցնելու համար: Ավելի լավ է երջանիկ լինել մեկ ուրիշի հետ, քան ողջ կյանքն անցկացնել տագնապի մեջ:

5. Եթե նա փողն ամենից առավել է դասում, ապա մի օր դու նրա սրտում պարզապես տեղ չես ունենա: Մի բան է, երբ նա քեզ լավ ռեստորան է հրավիրում կամ հաճելի նվերներ է անում: Մեկ այլ բան է, երբ նա միանգամից կերպարանափոխվում է, երբ դու շոկոլադ կամ էլ մեկ այլ բան ես քեզ համար ուզում: Համոզվի՛ր, որ դու նրա համար փողից ուռած դրամապանակից առավել ես:


6. Մարդիկ կենդանիների հետ իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես երեխաների հետ: Եթե նա իր զայրույթը թափում է շան կամ կատվի վրա, ապա դուք իրար հետ անելիք չունեք: Անգամ ամենաանդաստիարակ կենդանին ավելի քիչ աղմուկ է բարձրացնում, քան ամենադաստիարակված երեխան: Երեխան պահանջելու է ուշադրություն, լաց է լինելու, աղմկելու է, երբեմն նյարդայնացնելու է: Համբերատարությունը հազվագյուտ, բայց չափազանց արժեքավոր հատկանիշ է: Եթե նա վատ է վարվում կենդանիների հետ, նա չի կարող լավ հայր լինել ձեր երեխաների համար:

7. Նա պետք է քեզ սիրի ամեն վայրկյան: Դու հիանալի ես, և եթե նա դա չի տեսնում, ապա հենց նա է շատ բան կորցնում և ոչ դու: Եղի՛ր ուժեղ, կամային, հարգի՛ր և սիրի՛ր ինքդ քեզ: Եթե նա փորձում է քեզ քո կամքին հակառակ փոխել, կուլ մի գնա: Դու հրաշալի ես այնպիսին, ինչպիսին կաս:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->