>

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Հայ ծանրորդները հիանալի են սկսել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը։

102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Գասպարյանը, որը երկամարտում գրանցել է 390 կգ արդյունք։ Նույն քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։




ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մեդալակիրներին՝ ընդգծելով, որ հաղթանակները ոչ միայն մարզիկների և նրանց մարզիչների անհատական հաջողությունն են, այլև ոգևորում են հայ ժողովրդին՝ մեծացնելով սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:



Сообщение Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->