>

Մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու, տուն գնանք, ինչ անենք։


Բացարձակապես ոչ մեկը չի ընդունել մեզ։ Պահանջում ենք մեր երեխաներին բերել։ Այս մասին ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ շենքը շրջափակած քաղաքացիներից մեկը, ում որդին, ենթադրաբար, գերեվարված է։




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ գերիներին վերադարձնելու համար բավարար ջանքեր չե՞ն գործադրվում, քաղաքացին արձագանքեց՝ իհարկե՝ ոչ․ «Եթե ջանքեր ներդրվեին, հիմա մեր երեխաները վաղուց կգային։ Երեկ երկու ինքնաթիռ գնաց, երկուսն էլ դատարկ եկան, ինչն էր պատճառը»,-ասաց նա։




Դիտարկմանը, թե ասում են՝ Ադրբեջանը չի տվել գերիներին, ենթադրյալ գերու հայրն արձագանքեց՝ միշտ էլ դա է պատճառը․


«Ադրբեջանը չի տվել, իրենք էլ թող Քարվաճառը չտային, ինչո՞ւ տվեցին, թող նախքան Քարվաճառը տալը գերիներին ուզեին, հետո նոր Քարվաճառը տային, ի՞նչն էր խանգարում իրենց»,- ասաց նա։

Քաղաքացու ներկայացմամբ՝ որդին 18 տարեկան է․


«1-1,5 ամիս ծառայած, հանել են դիրքեր, ոչ մեկը պատասխան չի տալիս դրա համար»,-նշեց նա։

Դիտեք նաև

Сообщение ինձ ադրբեջանական համարով են զանգել ու ասել, որ 18-ամյա որդիս իրենց մոտ է․ գերու հայրը անրամասներ է պատմում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->