>

Այս երեք տարիների ընթացքում գործող իշխանությունները թուլացրեցին մեր երկիրը։ Զոհեցին մեր տղաներին։ Վատնեցին մեր տարածքները։ Թունավորեցին մեր հոգիները։ Անարգեցին անցյալը, կեղտոտեցին ներկան և վաճառեցին ապագան։ Բոլորիս թշնամացրին, բոլորիս բաժանեցին սևերի ու սպիտակների։ Եվ այս ամենն արեցին հրապարակային՝ բոլորիս աչքի առաջ։ Իսկ մինչև օրս պատասխան չտալով նորից շարունակում են խաղալ հանրության նյարդերի հետ, չկատարելով իրենց պարագլխի նախահեղափոխական որևէ խոստում։




Քոչարյանի զոհերը

Այսօր արդեն մենք թևակոխել ենք մեր ազգի գոյության համար մղվող պայքարի վճռական փուլ։ Էլ ի՞նչը, էլ որ ոլորտը պետք է տապալի Նիկոլը, որպեսզի ազգն արթնանա։ Այո՛, ազգն արթնացնել կարող է միայն մեկ մարդ, այն մեկ մարդը, ով ո՛չ անցյալից է, ո՛չ ներկայից։ Նրան վստահորեն կարող ենք անվանել «Երրորդ ուժ»։ Նա նույնանուն քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն է։





Քանզի՝ նրա համար հին ու նոր չկա, նրա համար կան պրոֆեսիոնալներ և ոչ պրոֆեսիոնալներ, հայրենիքը սիրողներ և չսիրողներ: Կա՛ լավ մենեջմենթ և վատ մենեջմենթ: Ուստի՝ նա է այլընտրանքը, ով գնում է դեպի գործուն զարգացման: Նա ձևավորում է նոր թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանցից։ Հիշեք հարգելի՛ ընթերցողներ, մենք կռացած հայրենիքի չէ, որ արժանի ենք։ Մենք ամեն ինչ պետք է փոխենք այլևս. անվտանգության համակարգից մինչև արտաքին քաղաքականություն, ինտեգրացիոն քաղաքականությունից մինչև տնտեսական կոնցեպտ։ Մենք այդպես ենք հաղթելու, առանց մեկ հատիկ կրակոցի ենք հաղթելու։ Չկասկածեք։ Իսկ այս կոնցեպտն առաջարկում է Արտակ Թովմասյանը։


Մենք պարտավոր ենք ապրել, մենք պետք է շարժվենք դեպի ապագա: Արժանապատիվ և անվտանգ ապագա, արդար ապագա… Մեր երկրում պետք է ստեղծվի համերաշխության և հավասարության մթնոլորտ, իսկ այդ ստեղծողը պետք է լինի նոր մարդ։ Եվ ուրեմն՝ Արտակ Թովմասյան անուն ազգանունը մտապահեք, կայացած և արտերկրում ճանաչված մարդ, ով ունի լուրջ տեսլական մեր Հայրենիքը փրկելու հարցում և որ ամենակարևորն է խոսքի տեր մարդ է, իսկ սկսած գործն էլ երբեք կիսատ չի թողնում։


During these three years, the current authorities weakened our country. They sacrificed our boys. Our territories were wasted. They poisoned our souls. They despised the past, polluted the present and sold the future. We were all made enemies, we were all divided into lovers and whites. And they did all this in public, in front of all of us. And to this day, without giving an answer, they continue to play with the nerves of the society, not fulfilling any pre-revolutionary promise of their leader.

Today we have already entered a decisive stage of the struggle for the existence of our nation. What else, Nicol’s field must be overthrown in order for the nation to wake up? Yes, the nation can be awakened only by one person, the one person who is neither from the past nor from the present. We can confidently call him the “Third Force”. He is a member of the civic initiative of the same name Artak Tovmasyan.

Because there is no old or new for him, there are professionals for him – non-professionals, those who love the homeland or those who do not. There is good management և bad management. Therefore, it is the alternative that leads to active development. He forms a new team, mostly people who are not involved in politics, but who have achieved serious success in their fields. Remember, dear readers, we do not deserve a bent homeland. We have to change everything! from security system to foreign policy, from integration policy to economic concept. We will win like that, we will win without a single shot. Do not doubt. And this concept is suggested by Artak Tovmasyan.

We must live, we must move to the future. Dignified և safe future, fair future… An atmosphere of solidarity և equality must be created in our country, and that creator must be a new person. And so, remember the surname Artak Tovmasyan, a well-established person known abroad, who has a serious vision in saving our Homeland, that the most important thing is a man of words, and he never leaves the work he started.

Сообщение Մեր երկրում պետք է ստեղծվի համերաշխության և գործուն զարգացման մթնոլորտ․ Եվ մենք հաղթելու ենք առանց կրակոցի. Դա է կարող իրականացնել Արտակ Թովմասյանը появились сначала на .


от admin

-->