>

«Աեվիտը»՝ վիտամինային կոմպլեքս է, որը չափազանց հայտնի է՝ իր բաղադրության շնորհիվ (այն պարունակում է А և Е վիտամիններ): Այս դեղամիջոցը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են երկարատև լուծով, քրոնիկական խոլեստազով, լյարդի ցիռոզով և այլ հիվանդություններով:

Ինչպես ընդունել դեղամիջոցը

Առանց դեղատոմսի այս դեղը չի կարելի օգտագործել, քանի որ ամենաանվտանգ դեղն էլ սխալ օգտագործելու դեպքում կարող է անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին:




Քոչարյանի զոհերը

Բայց լավ նորություն ունենք ձեզ համար. այս դեղամիջոցը, արտաքին գործածության դեպքում, կարող եք օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Հետևելով այս խորհուրդներին՝ դուք կկարողանաք պահպանել ձեր երիտասարդությունը, եղունգներն ու մազերը:






«Աեվիտը» դեմքի մաշկի համար

Դիմակ

Այս դեղամիջոցը հզոր երիտասարդացնող հատկություն ունի: Որպեսզի ազատվեք դեմքի կնճիռներից անհրաժեշտ է պատրաստել այս տնային դիմակը:

Խառնեք 2 թեյի գդալ խմորիչը, 100 գրամ կաթը, 1 թեյի գդալ մեղրը 1 կապսուլ «Աեվիտի»հետ:


Եթե խառնուրդը ջրիկ է ստացվել, անհրաժեշտ է ավելացնել մի փոքր վարսակի ալյուր: Դիմակը պետք է քսել մաքուր դեմքին, թողնել 15 րոպե, իսկ հետո լվանալ տաք ջրով:Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան կատարել շաբաթական 3 անգամ:

Մյուս տարբերակը

Կարելի է գիշերը քնելուց առաջ, նախապես մաքրած մաշկին քսել կապսուլի յուղը: Արագ ներգործում է, մեկ, երկու անգամից արդեն կզգաք տարբերությունը, մաշկկն ավելի թարմ ու ձիգ է դառնում: Բայց զգուշացում՝ սա ցերեկը չի կարելի անել, որովհետև արևի լույսի ազդեցությամբ մաշկը մգանում է:

«Աեվիտը» եղունգների համար



Միլիոնավոր աղջիկներ արդեն զգացել են այս դեղամիջոցի արդյունավետությունը:

Որպեսզի ամրացնեք եղունգի եղջրաթաղանթը, պետք է ընդամենը պայթեցնել կապսուլը և մերսել մատները՝ տարածելով հատկապես եղունգների վրա:Եղունգները կամրանան և կաճեն ավելի արագ:

«Աեվիտը» մազերի համար

Այս դեղամիջոցով հարստացված դիմակը արդյունավետ է մազերի աճի դեպքում և կանխում է մազաթափությունը:

Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղին ավելացնել 2 կապսուլ «Աեվիտ» և խառնել: Ստացված խառնուրդը պետք է քսել գլխամաշկին և տարածել մազերին:

Առողջ և գեղեցիկ եղեք:

Աղբյուր՝ Sportarmenia

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->