>

Երեկ կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը: Ոմանք շնորհավորեցին և ուրախացան, որ նոր հայ ընտանիք է կազմվում: Ուրախացան, քանզի ազգը հայոց պետք է բազմանա, պետք է ունենա ատվածաշնչյան պատվիրաններին հետևող ավանդապաշտ ընտանիք:
Բայց այս ֆոնին ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն զազրախոսողների վրա, ովքեր առիթը բաց չեն թողնում սուտ ու կեղծիք տարածելու, առիթը բաց չեն թողնում մարդուն վիրավորելու: Լավ դուք ինչքան բարոյազուրկ եք, որ նույնիսկ այս սուրբ օրն եք փորձում դիվիդենտներ շահել: Լավ ինչքան սրբապիղծ եք ի վերջո, չափ ու սահման լրիվ կորցրել եք: Եկել ում եք մեղադրում և ինչում: Բոլոր մեղավորներին թողած անհեթեթություններ եք տարածում:




Քոչարյանի զոհերը

Մեղադրում եք մարդուն, որ իր որդու ուրախությունն է անում, հո ձեր փողերով չի անում, հո ձեր հարկերի հաշվին չի անում: Մարդն ունի տարիների երկար ու ձիգ աշխատանք: Եվ կարող է իրեն թույլ տալ արժանավայել հարսանիք կազմակերպել իր որդու համար:
Բայց մի մոռացեք, որ նա չի ապրում միայն ինքն իր համար: Թարմացնեմ Ձեր հիշողությունը, երևի մոռացել եք, որ նույնիսկ կալանքի տակ գտնվելով, նա օգնության ձեռք մեկնեց մեր զինվորներին: Պատերազմի առաջին օրվանից ամեն ինչով բանակի և Արցախի կողքին էր՝ կամավորներից մինչև տեղեկատվական դաշտ ու միջազգային ասպարեզում մեր պետության շահերը պաշտպանելը։
Ճիշտ է այդ օրհասական օրերին նա անազատության մեջ էր, բայց լրջագույն քայլեր էր կատարում:




Խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել են առաջնագծում հենց նրա հանձնարարությամբ: Մի քանի օրվա մեջ նրա կոչով մեր մեծ թվով հայրենակիցներ ջոկատ են կազմել և մեկնել առաջնագիծ, մեծ թվով օգնություն բանակին, նույնիսկ պատգամավորներից կազմված խումբ է գործուղել ՌԴ:
Իսկ պատերազմից հետո, օգնության ձեռք է մեկնել վիրավորում ստացած Աբովյան և Առինջ համայքների զինծառայողներին, բոլորին տվել և ֆինանսական և բարոյական աջակցություն, բոլորին անխտիր:


Իսկ օրերս էլ Ծառուկյան ընտանիքի կողմից 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերն ու հավատանք, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, որ մենք միշտ ոտքի ենք կանգնում ու պայքարում հանուն մեր հավատի, մեր երկրի ու մեր պետականության:
Հա, չմոռանամ հիշեցնել, որ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ նա խոստացավ հատուկ ուշադրություն դարձնել զոհված զինծառայողների ընտանիքներին և ամեն ինչ տրամադրել անվճար:
Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել, բայց այսքանով կսահմանափակվեմ և կլռեմ, քանզի Չարությունը պարզապես Աստծո բացակայությունն է:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


The wedding of Gagik Tsarukyan, the leader of the Prosperous Armenia party, took place yesterday. Some congratulated and rejoiced that a new Armenian family was being formed. They rejoiced, because the Armenian nation must multiply, must have a traditional family that follows the biblical commandments.
But against this background, I would like to draw your attention to the slanderers who do not miss the opportunity to spread lies and deception, do not miss the opportunity to insult the person. Well, how immoral you are that even on this holy day you are trying to win dividends. Well, how blasphemous you are, you have

completely lost your size and limit. Who are you accusing and what? You spread nonsense left to all the guilty.
You blame the man who does his son’s joy, does not do it with your money, does not do it at the expense of your taxes. Man has many years of hard work. And he can afford to have a decent wedding for his son.
But do not forget that he does not live only for himself. Let me refresh your memory, because you forgot that even while in detention, he extended a helping hand to our soldiers. From the first day of the war, everything was on the side of the army, Artsakh, from the volunteers to the information field and defending the interests of our state in the international arena.

It is true that he was in prison during those fateful days, but he was taking serious steps. A number of deputies of the faction, heads of territorial structures, hundreds of party members were on the front line on his instructions. In a few days, at his call, a large number of our compatriots formed a detachment, went to the front line, provided a large amount of assistance to the army, and even sent a group of deputies to Russia.
And after the war, he extended a helping hand to the wounded servicemen of Abovyan և Arinj communities, gave them և financial և moral support, all of them indiscriminately. Recently, the Tsarukyan family transferred 100 million drams to the Soldiers’ Insurance Fund to speed up the recovery and rehabilitation of our wounded boys, so that we would soon hear the good news about their new families and believe that the Armenian people could not be broken. that we always stand up and fight for our faith, our country and our statehood.
Yes, I should not forget to remind that during the meeting with the grape growers he promised to pay special attention to the families of the killed servicemen and provide everything for free.
This series can go on for a long time, but I will limit myself to this, I will be silent, because Evil is simply the absence of God.
GREEN PRESS

Сообщение Այնքան եք լկտիացել, որ նորաստեղծ ընտանիքի միությունը շնորհավորելու փոխարեն, չարախոսում եք появились сначала на .


от admin

-->