>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին.




Քոչարյանի զոհերը

հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:




«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին՝ Թովուզում, Ղազախում, Աղստաֆում, խաղաղապահներ չկան, և ոչինչ էլ չի պատահում: Ավելին, ադրբեջանցի սահմանապահներն այժմ Զանգիլանում (Կովսական) 5 մետր հեռավորության վրա են գտնվում հայկական գյուղերից:


Եվ ոչինչ չի կատարվում: Հայկական բանակը ոչնչացվել է, գոյություն չունի»,-հայտարարել է Ալիևը:


Որպես «ադրբեջանական կողմի բարի կամքի օրինակ» ՝ նա բերել է Կապանը Երևանի հետ կապող 21 կիլոմետրանոց ճանապարհը:

«Այն հատում է մեր տարածքը, մեր սահմանապահները կանգնած են այնտեղ, նույնիսկ կա «Բարի գալուստ Ադրբեջան» պաստառը: Ես չգիտեմ, թե ինչու է դա նյարդայնացնում այնտեղի հայերին, մենք պարզապես ուզում էինք նրանց ողջունել մեր տարածքում, սա մեր տարածքն է, բայց նրանք նույնիսկ կրակել են դրա վրա:

Մենք կարող էինք փակել ճանապարհը: Մենք կարող էինք, բայց չենք անում»,-ասել է Ալիևը

Сообщение Ինչ կլինի Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո.Ալիևի պլանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->