>

Շատ դեպքերում կանայք չեն կարող իմանալ բեղմնավորման ճիշտ օրը, բայց լավ գիտեն դաշտանային ցիկլի սկսելու օրը: Հղիության հաշվարկը սովորաբար սկսում է հենց այդ կետից: Կանանց մեծ մասի համար բեղմնավորման հավանական սկիզբը (օվուլյացիայի օրեր, երբ ձվաբջիջը կամ ձվաբջիջները կիսվում են և պատրաստ են բեղմնավորման) դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ:


Այդ օրվանից հաշված` հղիությունը տևելու է 280 օր կամ դաշտանային  վերջին ցիկլից հետո 40 շաբաթ: Ուրեմն` կարելի է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվան գումարելով 280 օր: Նույն ձևով կարելի է գտնել այդ օրը` դաշտանային վերջին ցիկլի ամսվանից երեք ամիս ետ գնալով և գումարելով 7 oր: Օրինակ, եթե դաշտանային վերջին ցիկլը սկսվել է փետրվարի 20-ին,ապա ծննդաբերության հավանական օրը նոյեմբերի 27-ն է:







Քոչարյանի զոհերը

Հղիության այս հաշվարկով որոշվում է պտղի, այսպես կոչված, գեստացիոն հասակը (տարիքը): Մանկաբույժն ու բուժքույրը հենց այս «օրացույցով» են հետևում պտղի աճին, զարգացմանը:


Պտղի հասակը տարբերվում է բեղմնավորման կամ գեստացիոն տարիքից, որը երկու շաբաթով պակաս է և հաշվվում է փաստացի բեղմնավորման օրվանից:Շատերը հղիության ժամկետը հաշվում են շաբաթներով: Դա շփոթությունից խուսափելու ամենահարմար և հասարակ միջոցն է: Օրինակ, եթե բժիշկն ասում է, որ դուք արդեն 10 շաբաթական հղի եք, ուրեմն՝ բեղմնավորումը կատարվել է  8 շաբաթ առաջ, և ծննդաբերությունը տեղի կունենա մոտավորապես 30 շաբաթ հետո, քանի որ հղիության ընդհանուր տևողությունը 40 շաբաթ է:Կա նաև հղիության ավելի մեծ միավոր` եռամսյակ:


Եռամսյակները հղիության ընթացքը բաժանում են երեք փուլերի: Այդ փուլերից յուրաքանչյուրը տևում է 13  շաբաթ և ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ՝ վիժումը սովորաբար տեղի է ունենում առաջին եռամսյակում, և այդ եռամսյակում է, որ պետք է ուշադիր լինել ճանապարհորդելիս, կտրուկ շարժումներ անելիս կամ գերծանրաբեռնված աշխատանքից: Առաջին եռամսյակը պտղի օրգանների արագ զարգացման և ձևավորման փուլն է: Իսկ երրորդ եռամսյակում, օրինակ, ավելի հավանական է հղիության պատճառով արյան ճնշման բարձրացումն ու արյան մեջ թունավոր նյութերի առկայությունը:

Աղբյուրը՝ impoqrik.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->