Սխալ սննդակարգի մոդելները թաքնված ծախքերի են հանգեցնում. ՄԱԿ

Համաշխարհային գյուղատնտեսության և սննդի համակարգերի համար անառողջ սննդակարգի ծաղքերը տարեկան 8 տրիլիոն դոլար են կազմում: Նման հաշվարկներ են պարունակում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝156 երկիր ընդգրկող հետազոտությունը:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային ագրոպարենային համակարգերի թաքնված ծախքերը տարեկան 12 տրիլիոն դոլարի են հասնում: Դրանց մոտ 70%-ը (8,1 տրիլիոն դոլար) պայմանավորված է անառողջ սննդակարգով և առնչվում է ոչ վարակիչ հիվանդություններին, մասնավորապես՝ սրտի հիվանդությունների, ուղեղի կաթվածի և շաքարախտի աճի վտանգավոր բարձր տեմպերին: Հատկանշական է, որ այս հարաբերությունն ավելի ընդգծված է ավելի արդյունաբերական ագրոպարենային համակարգեր ունեցող երկրներում: Այս գործոնի հետ կապված ծախսերը գերազանցում են շրջակա միջավայրի դեգրադացիայի և սոցիալական անհավասարությանն առնչվող ծախսերը, ասված է զեկույցում:

Բացի սննդային ռիսկերից, անկայուն գյուղատնտեսական պրակտիկաների շրջակա միջավայրի ազդեցությունը էական դեր է խաղում թաքնված ծախքերի ստեղծման գործում: Նման ծախքերն, ի թիվս այլ բաների, առաջանում են ջերմոցային գազերի արտանետումներից, ազոտով աղտոտվածությունից, հողօգտագործման փոփոխություններից և ջրի աղտոտումից: Ռիսկերը հատկապես բարձր են այն երկրներում, որտեղ գյուղատնտեսական և պարենային համակարգերը ենթարկվում են դիվերսիֆիկացման, որն ուղեկցվում է արագ տնտեսական աճով և սպառման ու արտադրության ձևերի փոփոխությամբ: