>

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի տաղավարում պատմեց, որ ապրիլի սկզբին Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել։

Ապրիլի 6-ից Արաբական թերակղզուց Հայաստան էր ներթափանցել արևադարձային տաք օդի ալիք, ինչը բնորոշ չէ տարվա այս ժամանակահատվածին, և օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց ապրիլի 8 և 9-ին+ 30-ից +33 աստիճան Սյունիքի հովտային գոտիներում (Մեղրի, Կապան, Ագարակ և հարակից բնակավայրեր), Արարատյան դաշտում մինչև + 29 աստիճան, իսկ բարձր լեռնային բնակավայրերումմինչև +20 աստիճան, նախալեռնային հատվածներում էլ +25-ից +26 աստիճան։




Քոչարյանի զոհերը

«Սա հունիսի առաջին տասնօրյակին բնորոշ ջերմային ֆոն է։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով։ Սակայն տաք օդի ալիքը նահանջում է ու իր տեղը զիջում Սև ծովից եկող ցիկլոնային դաշտին, որն իր հետ բերում է սառը օդային հոսանքներ», – ասաց Սուրենյանը։





Նա հավելեց, որ ապրիլի 10-14 –ը ընկած ժամանակահատվածում, հատկապես կեսօրից հետո ու երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնությամբ։ Այդ օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով և կմոտենա կլիմայական նորմային։

Սուրենյանը նկատեց, որ եղանակային անոմալիաները կրկնվում են գրեթե ամեն տասնամյակը մեկ, օրինակ` 2008 թվականի ապրիլի վերջին տասնօրյակում Արարատյան դաշտում ու Երևանում +35 աստիճան է գրանցվել։ Նույնը վերաբերում է նաև ցուրտ ձմեռներին։ Մասնագետն անդրադարձավ նաև այս տարվա մարտի առատ տեղումներին։

«Մարտին կլիմայական շեղում չենք ունեցել, տեղումների քանակը մի փոքր ավել էր նորմայից։ Ձյունը շատ էր, բայց դա շատ լավ է։ Անոմալ էր թվում, քանզի վերջին տարիներին մարտ ամիսները շատ տաք են եղել», – նշեց նա։


Սուրենյանը նաև պատմեց, թե ինչ հումորային հաղորդագրություններ է ստանում քաղաքացիներից, որտեղ է պահում «եղանակի պուլտը», ինչ հարցեր են իրեն ուղղում գյուղացիները և ոչ միայն նրանք։

Gagik Surenyan, Deputy Director of the Hydro-Aeronautical Monitoring Center of the Ministry of Environment, told Sputnik Armenia that a weather anomaly was registered in Armenia in early April.


Since April 6, a tropical hot air wave has penetrated Armenia from the Arabian Peninsula, which is not typical for this period of the year, the air temperature has risen sharply. The highest temperature was registered on April 8 և 9 – from +30 to +33 degrees in Syunik valleys (Meghri, Kapan, Agarak և adjacent settlements), in Ararat valley – up to + 29 degrees, and in high mountainous settlements – up t

o +20 degrees, foothills in the sections from +25 to +26 degrees.

“This is a typical thermal background of the first ten days of June. The air temperature is 8-10 degrees above the climatic norm. However, the hot air wave recedes and gives way to the cyclonic field coming from the Black Sea, which brings cold air currents with it, “Surenyan said.

He added that during the period of April 10-14, especially in the afternoon and in the evening, thunderstorms are expected, which will be accompanied by strong winds. On those days the air temperature will gradually decrease by 10-14 degrees և will approach the climatic norm.

Surenyan noted that the weather anomalies are repeated almost every decade, for example, in the last ten days of April 2008, +35 degrees was registered in the Ararat Valley and Yerevan. The same goes for cold winters. The specialist also referred to the heavy precipitation in March of this year.

Сообщение Նման բան 1000 տարին մեկ է լինում․ Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում появились сначала на .


от admin

-->