>

Այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել են

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը





համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք հիմնահարցեր, այդ թվում՝ սպառազինության վերահսկողությանն ու անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:

Սպիտակ տան ղեկավարը հստակեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտպանելու է իր ազգային շահերը ի պատասխան Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած քայլերի, ինչպիսիք են կիբեռհարձակումներն ու միջամտությունը ընտրություններին:

Ջո Բայդենն ընդգծել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի անսասան դիրքորոշումը:


Նա մտահոգություն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի սահմաններին ռուսական զորամիավորումների տեղակայման վերաբերյալ՝ Ռուսաստանին կոչ անելով թուլացնել լարվածությունը:


ԱՄՆ նախագահը վերահաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ կառուցելու նպատակները՝ Պուտինին առաջարկելով առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում՝ քննարկելու ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հուզող հիմնախնդիրները:

Ըստ Կրեմլի կայքի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում ընդգծել է մինսկյան միջոցառումների հիման վրա մոտեցումների կիրառումը:

Նախագահները պայմանավորվել են համապատասխան գերատեսչություններին հանձնարարել զբաղվել հեռախոսազրույցի ընթացքում շոշափած հարցերով:

Сообщение Նոր մանրամասներ համաշխարհային երկու առաջնորդների հ րատ ապ հեռախոսազրույցից․ Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->