>

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից Արցախյան պատերազմում իր կրած պարտության ամբողջ մեղքը, ըստ Էության, բարդեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա` փորձելով ցույց տալ,




Քոչարյանի զոհերը

թե իբր նրանք ձախողել են բանակցային գործընթացը: Ավելին, նա այնքան հեռու գնաց, որ որոշեց թափանցիկ ակնարկներով Ռոբերտ Քոչարյանին մեղադրել թուրքական գործակալ լինելու մեջ` թերևս այդպիսով փորձելով իր վրայից մաքրել դավաճանության ու թուրքական գործակալ լինելու պիտակը, որով նրան կնքել են ընդդիմադիրները:




Նրա խոսքով, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, ապա նա Արցախը դուրս կթողներ բանակցային գործընթացից, կամ եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, նրա օրոք Ազգային ժողովի դահլիճում կգնդակահարեին Արցախն ազատագրած վարչապետին ու ԱԺ նախագահին:


Վերջում նրա ցինիզմը հասավ գագաթնակետին ու հպարտ տոնով անցավ վերջնական հակահարձակման. «Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը դուք եք, և մենք հիմա ժողովրդին ուղիղ ասում ենք` սիրելի ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ` բարձր, որովհետև Հայաստանում կա ապագա,Արցախում կա ապագա,


և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»,-ասաց նա ու Մակունցից սկսած` բոլոր «ուսապարկերը» ոտքի կանգնեցին ու հոտնկայս ծափահարեցին Արցախը մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնած և հազարավոր հայորդիների մահվան պատճառ դարձած մարդու խոսքերին:

Сообщение Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրեց Քոչարյանին նրան անվանելով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->