>

ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ  4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները:


Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:







Քոչարյանի զոհերը

«Քննության սկզբում հարցաքննվել են այն քաղաքացիները, ովքեր երեխային տեսնելու վերաբերյալ տեղեկություն են հայտնել: Կատարվել է  դեպքի վայրի զննություն, որտեղ քաղաքացիները տեսել էին 14-ամյա երեխային»,- ասաց Խաչատրյանը:


Արարատի դատախազությունը պարբերաբար Հայկի ծնողների ընդունելություն է կազմակերպում` պարզելու՝ արդյոք կա երեխայից նորություն, թե չէ:


«Վերջին ընդունելություններից մեկի ժամանակ Հայկի մայրն  ասել է, որ իրեն անհայտ անձ է զանգահարել, սակայն չի խոսել: Հետո Հայկի մայրը հետ է զանգել, սակայն ոչ-ոք չի պատասխանել: Ներկայումս պարզվում է զանգահարողի կատարողի ինքնությունը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->