>

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես

Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության կենտորանական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն




Քոչարյանի զոհերը

Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային




ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կենտրոն վարչական շրջանի դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, առաջին տեղակալ

Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։


Shamshyan.com writes. Today, on April 14, a murder took place in Yerevan. At around 11:30, the central police department received a call that there was a corpse in the “Gazelle” serving route No. 54 at the intersection of Paronyan and Leo streets. As photojournalist Gagik Shamshyan reports from the sc


ene, the head of the Yerjan city police department Sean Kocharyan, the deputy head of the department Arthur Zakaryan, the head of the criminal investigation department of the same department Hovhannes Aristakesyan arrived operatively. The operative group of the Central Police Department headed by the head of the department Arman Papyan and the deputy head of the department Yervand Nikoyan arrived. The police found the body of a man in the mentioned car, in the back seat. According to preliminary information, another citizen in the car stabbed the driver in the chest, who died on the spot. At the moment, the sc

ene is being investigated by the group of the Investigation Department of the Kentron-Nork Marash Administrative Districts of the Investigation Department of the Investigation Committee of Armenia, headed by the head of the department Simon Harutyunyan, the deputy head of the department Gagik Hayrapetyan. Regarding the fact, S. By Harutyunyan’s decision, an investigation group was set

up. By the decision of the group leader, especially senior investigator for important cases Tigran Hakobyan, a criminal case was initiated according to Artic

Сообщение Դիակը երթուղայինում էր, ժողովուրդը սարսափած. Երևանում տեղի ունեցած անմարդկային սպանության նոր մանրամասները появились сначала на .


от admin

-->