>

«Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ կառավարությունը կարեւոր որոշում է կայացվել: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ որոշման համաձայն, երիտասարդ ընտանիքները կարող են արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել եւ այդ արտոնություններն ընդլայնվել են:




Քոչարյանի զոհերը

«Եթե նախկինում երիտասարդ էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը, այսինքն առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն դարձել է 70:




Երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն ոչ նորակառույց շենքից բնակարան ձեռք բերել հետեւյալ պայմաններով. Երեւանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կլինի առավելագույնը 7,5 տոկոս, մարզերում՝ 5,5 տոկոս: Այստեղ մենք էական փոփոխություն ենք ունեցել: Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի բանկային մրցակցության պայմաններում այդ տոկոսներն ավելի ցածր կարող են լինել: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ եւ նա ասաց, որ արդեն կան բանկեր, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,-ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարեւոր փոփոխությունը, ըստ նրա, այն է, որ եթե նախկինում պահանջվում է կանխավճար բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, հիմա կանխավճարը կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ, կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն. «Այսինքն հնարավոր է, որ երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում եւ ծնողներից մեկի բնակարանը գրավ են դնում, երբ կփակեն վարկը, բնակարանը գրավից դուրս կգա»,-ասաց վարչապետը՝ հավելելով. «Հիմա ժպտում եմ, որովհետեւ մտածում էի, թե փեսաներն ու զոքանչները ոնց կվիճեն, թե ինչ բնակարան գրավ դնեն, որ հիպոթեքի մեջ 20 տոկոս շահեն: Սա, իհարկե, կատակով»:


Նա տեղեկացրեց, որ կարելի է երկրորդային շուկայից գնել մինչեւ 25 մլն դրամ արժողությամբ բնարական, իսկ նորակառույց շենքերից՝ 30 մլն դրամի չափով բնակարան:

«Հաջորդ նորությունն այն է, որ նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, իսկ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ժամկետը կլինի 20 տարի: Սա աննախադեպ ժամկետ է, նախկինում նման ժամկետով վարկեր չեն տրվել:


Այս ծրագրով բնակարան ձեռք բերող քաղաքացիները նաեւ հետ են ստանում իրենց եկամտահարկը: Այսինքն նրանց համար շատ դեպքերում կգործեն անտոկոս վարկեր, այսինքն 30 տարով անտոկոս վարկ: Ես կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք միջինից բարձր վճարվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր շատ կան մարդիկ, որ աշխատանք չունեն կամ ունեն աշխատանք, բայց նրանց աշխատավարձերը բավարար չեն. «Ես նաեւ ասել եմ, որ մեր քաղաքականությունը լինելու է ՀՀ-ում աշխատանքը խրախուսելը: Ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս մեծ ծավալով լինեն հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկեր, եւ խրախուսենք, որ մարդիկ աշխատեն, աշխատավարձը բարձրանա եւ այդ ճանապարհով լուծվեն բնակարանային խնդիրները: Սա չի վերաբերում նրանց, որոնց նկատմամբ պետությունն ունի բնակարանով ապահովելու պարտավորություն»,-ընդգծեց նա:

Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->