>

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյանը պատերազմից հետո տևական ժամանակ է՝ լռություն էր պահպանում, չէր խոսում, հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Աղաբաբյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մի երկու ամիս էլ է որոշել լռություն պահպանել, մինչև ընտրությունները անցնեն։





Քոչարյանի զոհերը

Մեր հարցին՝ սատարելո՞ւ է որևէ ուժի ընտրությունների ժամանակ, Աղաբաբյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի թիմից էլ չեմ, ոչ մեկի ճամբարից էլ չեմ, բայց մի բան գիտեմ, որ այսօր պետք ա Նիկոլին պաշտպանել՝ նախկինների վերադարձը կանխելու համար։ Ուղղակի ցավալի ա, որ քաղաքական դաշտը վերածվել է նախկինների ու նորերի «Ավարայրի ճակատամարտի դաշտի»»։




Նրա խոսքերով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձ կարվի նաև երրորդ ուժ ձևավորել, որին սպասում է ժողովուրդը, բայց դրանից էլ ոչ մի բան դուրս չի գա։ «Հնարավոր է՝ ինչ-որ երրորդ ուժ ձևավորվի և այլն, ժողովուրդը սպասում է երրորդ ուժի, բայց չես կարող ասել, թե դրանից ինչ դուրս կգա, կձևավորվեն,


կանցնեն խորհրդարան, նոր պարզ կդառնա։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ կանխել փող բաժանելու պրակտիկան, որ ոչ ոք չկարողանա փող բաժանել։


Միշտ էդպես է եղել, բոլոր ընտրությունների ժամանակ փող է բաժանվել, ու հիմա դա չպետք է թույլ տալ»,- ասաց Աղաբաբյանը։

Сообщение Այսօր պետք ա Նիկոլին պաշտպանել՝ նախկինների վերադարձը կանխելու համար. Աշոտ Աղաբաբյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->