>

Սեփական բնակարան գնելու մասին վաղ թե ուշ մտածում է յուրաքանչյուր ոք: Բայց այդպիսի գնման համար միանգամից վճարելը ոչ բոլորի գրպանին է հարմար: Եվ այդ դեպքում կարող է օգնել հիփոթեքային վարկը:

Ընտրելով վարկի ձևակերպման բանկ` մարդիկ, նախևառաջ, ուշադրություն են դարձնում տոկոսադրույքին: Եվ հաճախ իրազեկվածության պակասը «սկսած 10%-ից» գովազդային

հնարքով պատրանք է ստեղծում, թե բոլոր ցանկացողները կարող են 10 տոկոսով հիփոթեք վերցնել կամ հակառակը, ֆինանսական կառույցների նկատմամբ անվստահություն է ստեղծում և հետ է պահում վարկ վերցնելուց:




Քոչարյանի զոհերը

Երբ լավատեսությունը տեղին չէ

Բանկը վարկի տոկոսադրույքը սահմանում է արդեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տեսնելուց, վարկային պատմության ուսումնասիրությունից հետո և այլն: Յուրաքանչյուր հաճախորդի համար տոկոսադրույքն անհատական կարգով է սահմանվում: Դրա վրա ազդում է վարկառուի եկամուտների չափը,


գրավադրվող գույքի որակը, վարկի ժամկետը, նախնական ներդրման չափը, մարման ժամանակացույցը և այլն: Այս ամենը կարող է ստանդարտ տոկոսադրույքն ավելացնել 2-3 տոկոսով: Նվազագույն տոկոսադրույքով վարկ բանկերը սովորաբար տրամադրում են իրենց այն հաճախորդներին, ովքեր բանկում հաշիվներ, բարձր




եկամուտներ, անթերի վարկային պատմություն ունեն: Ցածր տոկոսադրույքներ են գործում նաև ֆինանսավորման որոշակի ծրագրերի շրջանակում: Երբեմն բանկերը վարկավորման ավելի լավ պայմաններ են առաջարկում որոշ բնագավառների աշխատողներին, այն ընկերությունների աշխատակիցներին, որոնց հետ աշխատավարձային նախագիծ ունեն: Չի բացառվում, որ բանկը, որով դուք աշխատավարձ եք ստանում,

պատրաստ է ձեզ ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրել: Նույն բանկում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է կազմել 7 տոկոս և կարող է կազմել 24 տոկոս: Այդ իսկ պատճառով, նախևառաջ, պետք է հետաքրքրվել, չկան, արդյո՞ք, շուկայում հատուկ առաջարկներ կամ արտոնյալ պայմաններ, որոնց դուք կհամապատասխանեք: Բայց հաշվի առեք, որ վարկի տոկոսադրույքը դեռևս այն ծախսերը չեն, որ կան առջևում: Հիփոթեքային վարկը ենթադրում է բազմաթիվ հավելյալ ծախսեր:

Եվ կրկին տոկոսադրույքների մասին

Շատ կարևոր է հիշել, որ վարկային պայմանագրում նշված տոկոսադրույքն անվանական դրույքն է, որով հաշվարկվում են վարկի տոկոսները: Իսկ թե որքան կարժենա իրականում վարկը բոլոր պարտադիր վճարների հետ, ցույց է տալիս փաստացի տոկոսադրույքը: Եվ այն կարող է անվանականից տարբերվել 1- 4 տոկոսով:

Որպես կանոն, անվանական ցածր տոկոսադրույքը փոխհատուցվում է բանկի ծառայությունների բարձր հավելավճարներով և, հակառակը, հայտի դիտարկման վճարի, վարկի սպասարկման վճարի բացակայությունը սովորաբար ուղեկցվում է բարձր անվանական տոկոսադրույքով: 20 մլն դրամ արժողությամբ բնակարանի համար նախնական 30-տոկոսանոց վճարման և 10 տարվա մարման դեպքում հիփոթեքային վարկավորման անվանական


տոկոսադրույքը հայկական բանկերից մեկում կազմում է 14 տոկոս, իսկ փաստացինավելի քան 17 տոկոս: Մեկ այլ բանկում անվանական տոկոսադրույքը 15 տոկոս է, փաստացին 16,7 տոկոս: Երբեմն համադրվում են անվանական բարձր տոկոսադրույքը և ոչ պակաս բարձր հավելավճարները: Եվ անվանական 24 տոկոսը վերածվում է փաստացի 27,5 տոկոսի:

Լողացող տոկոսադրույքներ

Տոկոսադրույքները, որոնք մենք սովորաբար նշում ենք, ֆիքսված տոկոսադրույքներն են, այսինքն վարկավորման ողջ ժամանակահատվածի ընթացքում վճարումները հաշվարկվում են միևնույն տոկոսադրույքով։ Երկարաժամկետ հիփոթեքային վարկերի դեպքում բանկերը երբեմն առաջարկում են նաև լողացող տոկոսադրույքներ։

Ի՞նչ է դա։ Լողացող տոկոսադրույքը տոկոսների հաշվարկման համակարգ է, որը կապված է որևէ շուկայական տոկոսադրույքին, հաճախLIBOR դրույքին (Լոնդոնի միջբանկային շուկայում առաջարկվող դրույք), եթե խոսքը արժութային վարկերի և գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության, ինչպես նաև դրամային վարկերի մասին է։ Լողացող տոկոսադրույքը բաղկացած է երկու մասից ֆիքսված տոկոս և «լողացող» ցուցիչ։

Եթե ցուցիչն աճում է, ապա աճում է նաև տոկոսադրույքը, և փոխառուն պետք է ավելի շատ վճարի։ Եթե ցուցիչը նվազում է, ապա, համապատասխանաբար, նվազում է նաև տոկոսադրույքը, և փոխառուն ավելի քիչ է վճարում։ Կայուն տնտեսական իրավիճակի դեպքում լողացող տոկոսադրույքը ձեռնտու է փոխառուին, սակայն ճգնաժամային ժամանակաշրջանում այն պարունակում է լրացուցիչ ռիսկեր։


Ինչի՞ համար ենք վճարում

Յուրաքանչյուր բանկ ունի պարտադիր վճարների իր ցանկը, և այդ վճարների չափը շատ է տարբերվում։ Օրինակ, հիփոթեքի հայտի ուսումնասիրման վճարը տարբեր բանկերում կարող է արժենալ 1 հազարից մինչև 70 հազար դրամ, վարկի սպասարկման վճարըտարեկան 60–180 հազար դրամ։ Որոշ բանկեր գանձում են կանխիկացման միջնորդավճար, իսկ դա ևս 20–50 հազար դրամ է։ Հիփոթեքային վարկի լրացուցիչ

ծախսերը ներառում են անշարժ գույքի գնահատման վճար, նոտարի և կադաստրի վճարներ։ Գրեթե բոլոր բանկերը պահանջում են ապահովագրել գրավադրվող սեփականությունը, որոշ բանկեր պահանջում են դժբախտ պատահարների ապահովագրություն վարկառուի, իսկ երբեմն նա համավարկառուի կողմից։ Ընդ որում խոսքը պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում ապահովագրության մասին է, այսինքն խոսքը

ոչ թե միանվագ, այլ տարեկան վճարի մասին է։ Դա նշանակում է, որ վերը նշված օրինակով սեփականության ապահովագրման համար 10 տարում դուք ստիպված կլինեք վճարել միջինը 300 հազար դրամ, դժբախտ պատահարներից ապահովագրման համար գրեթե նույնքան։ Այսպիսով, միայն ապահովագրումը կարող է 0,5%–ով ավելացնել փաստացի տոկոսադրույքը։ Տարբեր բանկերում հիփոթեքային վարկի

Früher oder später denkt jeder darüber nach, eine eigene Wohnung zu kaufen. Aber für einen solchen Kauf sofort zu bezahlen, ist nicht jedermanns Sache. Und in diesem Fall kann ein Hypothekendarlehen helfen.

Bei der Auswahl einer Kreditrückzahlungsbank achten d

ie Menschen zunächst auf den Zinssatz. Und oft das mangelnde Bewusstsein “von 10%” in der Werbung

Es entsteht die Illusion, dass jeder eine Hypothek von 10% aufnehmen kann oder umgekehrt Misstrauen gegenüber Finanzinstituten entsteht und sie daran gehindert werden, einen Kredit aufzunehmen.

Wenn Optimismus nicht angebracht ist

Die Bank legt den Darlehenszinssatz fest, nachdem sie alle erforderlichen Dokumente eingesehen, die Bonitätshistorie usw. studiert hat. Der Zinssatz wird für jeden Kunden individuell festgelegt. Es wird durch die Höhe des Einkommens des Kreditnehmers beeinflusst,

die Qualität der verpfändeten Immobilie, die Laufzeit des Darlehens, die Höhe der Erstinvestition, den Rückzahlungsplan usw. All dies kann den Standardzinssatz um 2-3% erhöhen. Banken mit niedrigen Zinssätzen gewähren ihren K

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ որոշումը ուժի մեջ մտավ․ 30․000-40.000 դրամի սահմաններում վճարելով կկարողանաք ձեռք բերել բնակարան․ Բացառիկ մանրամասներ միայն մեզ մոտ появились сначала на .


от admin

-->