>

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քառատողին։ Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին և Բաքվում բացված «պուրակի» վերաբերյալ հարցերին, վարչապետը մեջբերել էր Ղարաբաղյան հակամարտության առիթով Իգնատ Մամյանի հեղինակած ստեղծագործություններից մեկը․

«Էս էլ մեր պատասխանը՝ Իլհամ Ալիևին․




Քոչարյանի զոհերը

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,


Այսպես խղճում են մարդիկ խելացի.




Հոգեհիվանդի մռայլ վանդակից՝

Իրեն հայհոյող խենթ արարածին․․․»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ իրենց բանաստեղծներից Գուսեյն Ջավիդի բանաստեղծությունից է հատված մեջբերել․


«Կլինի անարժան մեկը,

Մեր հայրենիքից հող պոկելու ցանկությամբ,

Իմացեք ՝ շատ չի մնացել սպասել

Որպեսզի նա խոնարհվի նրա առաջ»,-նշվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Сообщение Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ պատասխանըլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->