>

Մենք հավասար վիճակում չենք գտնվում, որովհետեւ Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ թող նախ մեր տղաներին ու աղջիկներին վերադարձնեն, հետո նոր հաջորդ քայլի մասին կմտածենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին,




Քոչարյանի զոհերը

Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրում է news.am-ը:




«Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը գնալ ի հաշիվ մի կողմի, ի հաշիվ մեզ:

Ես չեմ կարող մոռանալ Եղեռնը որպես պատմություն, այդ ամենը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որեւէ քայլ չի անում ճանաչման կամ ներողություն խնդրելու ուղղությամբ: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ պարզ կլինի»,-ասաց նա:



Հարցին, թե իր կարծիքով արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ի իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, նախագահն արձագանքեց.

«Ես իմ վերլուծությունն ունեմ եւ սխալ կլինի, եթե ՀՀ նախագահն ասի, թե ինքը սպասումներ ունի: Ի վերջո, դա ԱՄՆ նախագահի որոշումն է լինելու, ոչ թե իմ: Երբ որոշումը կլինի, մենք գնահատական կտանք: Ես կարող եմ վերլուծել, բայց ճիշտ չի լինի իմ կողմից դա բարձրաձայնելը»:

Сообщение ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->