>

Այսօր 94 տարեկանում մահացել է լեգենդար Շառլ Ազնավուրը։ Նրա մահը մեծագույն կորուստ էր հայ ազգի համար։ Այս կապակցությամբ գրառումներ են արել, գրեթե, բոլոր հայտնի մարդիկ։ Նրանք հրապարակել են Ազնավուրի` տարբեր տարիների լուսանկարներն ու հոգու հանգստություն մաղթել։

Tert.am Life–ը ներկայացնում է հայտնիների պատմություններն ու գրառումները` Ազնավուրի մասին.

Սիլվա Հակոբյան

Կյանքից հեռացավ մի Մարդ, որին սիրել եմ դեռ մանկուց, մեծ հետաքրքրությամբ հետևել նրա արվեստին ու կյանքին, հպարտացել, որ աշխարհում կա իր նման արվեստագետ, իր նման ՀԱՅ, որն ամեն տեղ բարձր է պահել իր հայրենակիցների անունն ու պատիվը, մասնակից դարձել իր հայրենիքում կատարվող ամեն տեսակ իրադարձության… Նրա թողած ժառանգությունը ահռելի է ու վստահ եմ,որ դարեդար կմնա անմահ…




Քոչարյանի զոհերը

Հանգչիր Խաղաղությամբ, Լեգենդ…


Իննա Խոջամիրյան




My love…..♥ R.I.P.

Իսկ դու խոստացել էիր 100-ամյակիդ համերգ տալ…. Իսկ ես չեմ կարողանում հավատալ, որ դու 95-ամյակիդ էլ չհասցրեցիր… իմ Ազնավուր, իմ հավերժական…. Իմ ուրախ, երջանիկ, տխուր պահերի, սիրո, 23 տարիների «ընկեր» ու մուսա…. Հոգիդ լուսավոր…

Մկրտիչ Արզումանյան

Գնաց մեր հանճարը… Շառլ Ազնավուր — հավերժ լեգենդ։

Հայի տեսակ, ում կարիքն օդի ու ջրի պես ունի մեր ազգը։ Հանգչիր խաղաղությամբ…


Սոնա Ռուբենյան

Շնորհակալ եմ ճակատագրիս, որ էսպիսի օր եմ ունեցել կյանքում… (նկատի ունի` Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հայ երգիչների մասնակցությամբ, միջոցառմանը ներկա էր նաև Ազնավուրը)

Դեռ տարիներ ու դարեր Հայաստանն ու մեզ՝ հայերիս քո անունով, երգերով են ճանաչելու ու սիրելու՝ Շառլ Ազնավուր…

Միշո

Միշտ չեմ հասկացէ, ո՞նց են շանսոն անվանէ նույն` Միխաիլ Կրուգի, Շուֆուտինսկիի, կամ Ստաս Միխայիլովի երգածը։ Բայց էդ էլ երևի նույնն ա, որ Տիմատիի ու իրա նմանների երգածն ա ռէպ համարվում։


Ոշմ ափսոս….

Ավետ Բարսեղյան

Հայ, որ Հայի անունն է բարձր պահում…

Հանգչիր խաղաղությամբ,Աշխարհի Ամենահայ։

Արտակ Հերիքյան

«Հրեական մի ավանդույթ կա. երբ մեկին շատ են սիրում, ասում են` ապրես հարյուր քսան տարի: Քանի որ իմ առաջին հանդիսատեսները հրեաներ էին, կինոյում առաջինը, ում հետ աշխատել եմ հրեաներ էին, նրանց չեմ հիասթափեցնի…Այնքան շատ ծեր հրեուհիներ են ինձ մաղթել հարյուր քսան տարվա կյանք, որ ես նրանց պետք հաճույք պատճառեմ». Ազնավուր, 20.05.2014, Երեւան։

Ժակ

Օրը տարավ դարը … (((( մնաց՝ մեր մեծ հպարտութունը, խոնարհվում եմ …

Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->