>

Այնուամենայնիվ` Նաիրի Հունանյանը ինչու՞ էր զանգահարել Ժիրայր Սեֆիլյանին։

Ժիրայր Սեֆիլյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով.

Ստորև ներկայացնում ենք Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Հ. Ասլանյանը:




Քոչարյանի զոհերը

ԺԻՐԱՅՐ ՍԻՄՈՆԻ ՍԵՖԻԼՅԱՆ





ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ 29.02.2000 13.20-15.05
1990 թ. հուլիս ամսին Լիբանանից բնակության եմ տեղափոխվել Հայաստան:Հանդիսացել եմ ՀԸԴ անդամ մինչև 1999 թվականը:1990-94թթ. ընթացքում ՀԸԴ կամավորական ջոկատի կազմում,որպես ջոկատի հրամանատար, մասնակցել եմ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին,1992թ. ջոկատը վերակազմավորվեց գումարտակի,որը գտնվում էր ԼԶՀ ՊԲ-ի կազմում,մինչև 1994թ. դեկտեմբեր ամիսը հանդիսացել եմ այդ գումարտակի հրամանատարը:Որից հետո երկու տարի չորս ամիս բացակայել եմ ՀՀ-ից,գտնվել եմ Բեյրութում:1997թվականի ապրիլի 3-ին վերադարձել եմ Հայաստան:

Նշեմ,որ 1992-1994թթ. ընթացքում Հայաստանում ՀԸԴ արգելվեց և ինձ խորհուրդ էին տալիս վերադարնալ Հայաստան:1997թ. ապրիլ-մայիս ամիսներին ծառայության եմ անցել ԼՂՀ ՊԲ-ում,որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ,մոտ մեկ ամիս անց նշանակվել եմ ՊԲ-ի 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար:Նշված պաշտոնում ծառայել եմ մինչև 1998թ. մարտ ամիսը,որտեղ էլ մինչև օրս գտնվում եմ ՊԲ-ի կադրերի տրամադրության տակ:1999թ. մայիսին կայանալիք խորհրդական ընտրությունների ժամանակ ՀԸԴ կուսակցության ղեկավարների հետ տարաձայնություններ ունենալու պատճառով այդ ժամանակ հեռացել եմ ՀԸԴ-ի շարքերից:1998թ. մարտից մինչև օրս որևէ կոնկրետ գործով չեմ զբաղվել,սպասել եմ նոր ծառայության նշանակելուն:Գտնվել եմ Հայաստանում և հաճախակի եղել եմ նաև ԼՂՀ-ում:1999թ. հոկտեմբերի 27-ին ես գտնվում էի տանը, երբ ժամը 19.30-ի սահմաններում ինձ զանգահարեց Նաիրի Հունանյանը,որին ես ճանաչում էի 1990թ.-ից,որպես դաշնակցական:

Նախքան Ն.Հունանյանի զանգը ես արդեն գիտեի,որ նա մի քանի հոգու հետ մտել է ԱԺ,կրակոցներ է արձակել դահլիճում,կան սպանվածներ և վիրավորներ,նա պատանդներ է պահում,այդ մասին իմացել եմ հեռուստատեսությունից:Իմ տան հեռախոսի համարն է 24-01-64,բայց Ն.Հունանյանը ինձ զանգահարեց իմ բջջային հեռախոսի համարով 40-82-87,ես չգիտեմ թե ինչ հեռախոսով էր նա զանգահարում:Նա ներկայացավ,ասաց,«Ժիրո,Նաիրին է խոսողը»:Ես հարցրեցի թե ,որ Նաիրին է ,նա ասաց «չես
հիշում,Նաիրի Հունանյանն է,չես լսել թե ինչ է կատարվում»:Ես ասացի,որ հիշեցի նրան:

Նա ինձ ասաց թե ես ունեմ Սամվել Բաբայանի հեռախոսա համարը,ես ասացի որ ունեմ,նա ինձ ասաց որ տալիս է 2-ու հեռախոսի համարներ ,որպեսզի ես դրանք փոխանցեմ Սամվել Բաբայանին,որպեսզի վերջինս զանգահարի իրեն:Մի վարկյան անց նա ինձ ասաց 2 հեռախոսի համարներ՝ 58-85-63 և 40-11-22:Ես ասացի ,որ հեռախոսի համարները և քո ասածը կփոխանցեմ Սամվել Բաբայանին:Ես փորձեցի զանգահարել ԱԱՆ,նախարարի ընդունարան,քաղաքային համարով,որը ես հիմա չեմ հիշում և այն գրված է իմ տետրում:


Ընդունարանում պատասխանեց մի տղամարդ,նա ներկայացավ և ինձ ասաց ,որ ոչ նախարարը ոչ էլ տեղակալներից որևէ մեկը տեղում չեն:Այնուհետև ես 28-65-45 համարով զանգահարեցի Սամվել Բաբայանին, նրան ասացի, որ ԱԺ-ում դեպքեր են եղել,Ս.Բաբայանը ինձ ասաց ,որ լսել է այդ մասին,ես ասացի նաև որ Ն.Հունանյանը կապնվել է ինձ հետ և փոխանցել հեռախոսի համարներ,որպեսզի ես դրանք տամ իրեն և ասեմ,որ զանգի Ն.Հունանյանին: Ս.Բաբայանը ասաց «էտի գիժ է ,գործ չունես ,ոչ մի բան էլ պետք չէ նրա հետ կապ պահպանելու» և նա չուզեցավ իմանալ թե ինչ համարներ է տվել Նաիրին:Այնուհետև ես զանգահարեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ,որտեղի համարը ճշտել էի «Արցախ» կոմիտեում աշխատող Օֆելյա Գրիգորյանից, սակայն աշխատակազմում ինձ ասացին,որ աշխատակազմի ղեկավար՝ Ա.Հարությունյանը տեղում չէ ,ես ասացի որ ԱԺ-ի դեպքերի հետ կապված բան ունեմ նրան փոխանցելու,ինձ տվեցին բջջային հեռախոսահամար և ես մեր տան քաղաքային հեռախոսից զանգահարեցի Ա.Հարությունյանին:Նրա բջջային հեռախոսի վրա և ասացի,որ ինձ հետ կապնվել է Ն.Հունանյանը,հեռախոսի համարներ թողել,ես Ա.Հրությունյանին տվեցի այդ հեռախոսահամարները:

Նշեմ,որ ես ծանոթ չեմ Ա.Հարությունյանի հետ,բայց մենք հեռակա կարգով գիտեինք միմյանց:Ես նրան զանգահարեցի պարզապես որպեսզի փոխանցեմ ինֆորմացիան քանի որ չէի կարողանում մարդ գտնել ԱԱՆ-ում:Այնուհետև ես զանգահարեցի «Արցախ» կոմիտե Արթուր Աթաբեկյանին ,սակայն նա նույնպես տեղում չէր, ինձ տվեցին նրա բջջային հեռախոսի համարը ,ես մեր տան քաղաքային հեռախոսից զանգահարեցի Արթուրին,նա ՊՆ-ում էր, ես նրան պատմեցի եղելությունը և նա ինձ ասաց որպեսզի ես գնամ ՊՆ:


Ես պատրաստված էի գնալ ՊՆ,այդ ժամանակ արդեն ժամը 20-ի 21-ի մոտ էր, երբ ինձ բջջային հեռախոսի վրա զանգահարեց ԼՂՀ-ից Պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանը, նա ինձ ասաց,որ ուզում է միացնել ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանին,սակայն ասաց որ չի կարողանում կապնվել և ինձ խնդրեց որպեսզի ես սպասեմ մինչև ինքը նորից կզանգահարի:Վ.Բալասանյանը 2-րդ անգամ զանգահարեց ինձ,տվեց 28-ով սկսվող համար և ասաց որ ես զանգահարեմ Ա.Ղուկասյանին:Ես զանգահարեցի ԼՂՀ Նախագահին,նա արդեն տեղյակ էր ,որ Ն.Հունանյանը կապնվել է ինձ հետ:Ա.Ղուկասյանը ասաց,որ ես գնամ ԱԺ ՀՀ Նախագահի Ռ.Քոչարյանի մոտ,նա ինձ տվեց ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության պետ Հրաչիկ Հարությունյանի հեռախոսը,որպեսզի ես կապնվեմ նրա հետ և գնամ ԱԺ :Ես այդպես էլ արեցի,զանգահարեցի Հ.Հարությունյանին,ներկայացա, ասացի,որ Ա.Ղուկասյանն է ինձ ասել, որ զանգահարեմ

: Մենք պայմանավորվեցինք, որ իմ ետևից մարդ կգա,ես սպասեցի, իմ ետևից եկան քրեական հետախուզության 2 աշխատակից, ես նրանց հետ գնացի ԱԺ:Նշեմ,որ այդ ընթացքում մինչև ԱԺ-ը գնալը ինձ զանգահարեց Սամվել Բաբայանը և ասաց,որ գնամ ԱԺ Նախագահ Ռ.Քոչարյանի մոտ,քանի որ կարող է պետք գամ,ես նրան ասացի,որ ինձ արդեն ասել է և ես գնում եմ ԱԺ:Գալով ԱԺ ես մտա մի սենյակ, ինձ ուղեկցեց Հրաչիկ Հարությունյանը,որտեղ էին ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը և ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը: Նրանք ինձ մի քանի րոպե հարց ու փորձ արեցին,հետաքրքրվում էին թե Նաիրիին Երևանից եմ ճանաչում,կարող եմ ազդել նրա վրա թե ոչ:Ես ասացի,որ որև է ազդեցություն չունեմ Ն.Հունանյանի վրա,բայց պատրաստակամություն հայտնեցի ինչ-որ բանով օգնել:ՆԳ նախարարը ինձ ասաց,որ կարող է ես պետք գամ Նաիրիի հետ խոսելու,ժամանակ շահելու և պետք է սպասեմ:Ես համաձայնվեցի և քրեական հետախուզության աշխատակիցների հետ միասին մինչև 28.10.99թ. ժամը 11-ի սահմանները մնացել եմ ԱԺ-ի սենյակներից մեկում: Այդ ժամանակ Ն.Հունանյանի խումբը վայր դրեց զենքերը և հանձնվեց:

ՀԱՐՑ•
Երբվանից եք ճանաչում Ն.Հունանյանին,ինչպես կարող եք նրան բնութագրել,վերջին անգամ նրան ե՞րբ եք հանդիպել:
ՊԱՏԱՍԽԱՆ•
Ն.Հունանյանին ճանաչում եմ 1990թվականի կեսերից,նրա հետ ծանոթացել եմ որպես դաշնակցականի, տեսել եմ կուսակցության գրասենյակում, առանձնակի մտերմություն Ն.Հունանյանի հետ չեմ ունեցել, նրան վերջին անգամ տեսել եմ 1991թվականին,այնուհետև նրան չեմ տեսել,նրա մասին որևէ տեղեկություն չեմ ունեցել մինչև ԱԺ-ում տեղի ունեցաց դեպքերը:Նաիրիին կարող եմ բնաթագրել, որպես խելացի անձնավորություն,քաղաքական /1բ/,ոչ թե հեղափոխական կամ ազգայնական,/1բ/ անձնավորություն և դեպի բարեկիցիկ կյանքի ձգտող անձի:
ՀԱՐՑ•
Որտեղից է Ն.Հունանյանը իմացել էր ձեր տան կամ բջջային հեռախոսի համարը,եթե եթե դուք նրան չեք հանդիպել 1991թվականից:

ՊԱՏԱՍԽԱՆ•
Երբ 27.10.99թ. Ն.Հունանյանը զանգահարեց ինձ համար զարմանալի էր թե որտեղից է նրա մոտ հայտնվեց իմ հեռախոսի համար,ես անձամբ նրան հեռախոսի համար չեմ տվել,բջջային հեռախոս ձեռք եմ բերել 1999թ. ապրիլ ամսից,իսկ նշված հասցեյով ապրել եմ 1991թվականից,բայց հեռախոսի համար Ն.Հունանյանին չեմ տվել:Երբ հետագայում,դեպքերից հետո ես պարզեցի,նիստերի դահլիճում Ն.Հունանյանը փորձել է կապ հաստատել Ս.Բաբայանի հետ,դիմել է դահլիճում գտնվողներին,որի ընթացքում ԱԺ պատգամավոր Սամվել Ավետիսյանը,որը համար 15 ընտրատարացքի պատգամավորն է իմ մտերիմն է , ասել է ,որ ինքը կարող է իմ միջոցով պարզել Ս.Բաբայանի հեռախոսահամարը Ս.Ավետիսյանը գիտեր,որ ես մոտ հարաբերությունների մեջ եմ գտնվում Սամվել Բաբայանի հետ:Սամվել Ավետիսյանը Ն.Հունանյանին ասել է,որ իմ միջոցով կարող է դա ճշտել:Նա ինչ-որ հեռախոսից զանգահարել է իմ բջջային հեռախոսի համարով:Նաիրին ինձ ճանաչելով Ս.Ավետիսյանից վերցրել է հեռախոսը և խոսել ինձ հետ:

ՀԱՐՑ•
Ինչու է ձեր կարծիքով Ն.Հունանյանը ցանկացել կապնվել Ս.Բաբայանի հետ,ինչ էր նա ակնկալում:
ՊԱՏԱՍԽԱՆ•
Ն.Հունանյանը ինձ որև է բան չի ասել իր նպատակների մասին,միայն ասաց,որ Ս.Բաբայանին փոխանցեմ իր տված հեռախոսի համարները և ասեմ,որ զանգահարի իրեն:

ՀԱՐՑ •
Ն.Հունանյանը ծանոթ էր Ս.Բաբայանի հետ թե ոչ, ինչու է նա ձես ասել որպեսզի զանգահարեք Ս.Բաբայանին,չէ որ դուք կարող էիք նրան փոխանցել Ս.Բաբայանի հեռախոսահամարը և նա էլ զանգեր Բաբայանին:
ՊԱՏԱՍԽԱՆ•

Որքան ես գիտեմ Ն.Հունանյանը Սամվել Բաբայանի հետ ծանոթ չէ:Ն.Հունանյանը ինձանից չի հարցրել Ս.Բաբայանի հեռախոսի համարը և ես էլ նրան չեմ առաջարկել անձամբ զանգահարել Բաբայանին,ինձ թվում է ,որ այդ ժամանակ Ն.Հունանյանը խառնված էր իրար և հավանաբար տարբեր ուժերից փորցում էր օգնություն ստանալ,կամ էլ դիտավորյալ շեղում էր իր իրական նպատակներից:Ավելացնեմ,որ դեպքերի մասին իմանալուն պես ես զանգահարեցի պատգամավոր Սամվել Ավետիսյանին,նրա բջջային հեռախոսով՝ 40-11-07,համարով,սակայն ինձ պատասխանեց նրա վարորդը,ասաց,որ հեռախոսը իր մոտ է ,իսկ Ս.Ավետիսյանը ԱԺ-ի շենքում է և որևէ տեղեկություն չունի թե ինչ է կատարվում:
Ցուցմունքը կարդացի,գրված է իմ բառերից, ճիշտ է։
Ժ. Սեֆիլյան

Հ.Գ.ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Նյութը խմբագրել եմ, որ հեշտ կարդաք.
Սկզբնաղբյուր`https://www.1in.am/185372.html

 


от admin

-->