>

Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը։

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը





Նա նշել է, որ Հադրութում զո հվածն իր քրոջորդին է. «Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետ մահու «Արիության» մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։

Քաղաքում մի տեղ պայմանավորվել են, տոպրակով տվել ու գնացել ա։ Կրկնեմ՝ Հադրութում զո հված 18 տարեկան տղայի «Արիությա»ն մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ

Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։ Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղ դում ա, շատ դանդաղ։


Հասկանո՞ւմ եք, որ էս ձևով տված պարգևն ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողո րմության ա նման, քան՝ երախտագիտության։ Հասկանո՞ւմ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վի շտը, քան՝ ոգեկոչում իրենց երեխայի հիշ ատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։


Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։

Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը։

Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ»,- գրել է նա։

Сообщение Հետմ ահու «Արիության մեդալով» պարգևատրված հերոսի մեդալը տաքսու վարորդն է հանձնել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->