>

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Ռուսաստանի հետ քննարկում են Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը, նաև Սյունիքի մարզի որոշ հատվածներում ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը մասնակցում են ռուս սահմանապահները: Ինչպիսին է ձեր կարծիքը դրա անհրաժեշտության ու նպատակահարմարության վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը

Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն զինվորականները, ինձ համար անհայտ է մեր բանակի վիճակը պատերազմից դուրս գալուց հետո, որքան են մեր կորուստները:




Ամեն դեպքում Սյունիքում լրջագույն վտանգնե՞ր կան:

Դե Ադրբեջանն այնտեղ շատ մոտ է: Նախկինում Հորադիզով ունեինք պաշտպանական բնագծեր, որոնք ապահովում էին Սյունիքի անվտանգությունը, հիմա ադրբեջանցիները հայտնվել են այնտեղ, որտեղ երբեք չպետք է լինեին: Ռուսաստանն էլ մեր բանակի թուլացման առիթն օգտագործում է, թուլացրին, որ ենթարկեցնեն ու իրենք ներկա լինեն: Սա բազմաֆունկցիոնալ պատերազմ էր: Ռուսները տեղավորվեցին Ստեփանակերտում, Լաչինի միջանցքն իրենք են պահում: Օգտվելով, որ մենք թուլացել ենք, ռուսներն օգտվում են: Իրենք իրենց հարցն են լուծում: Մենք էլ ստիպված ենք համակերպվել, մինչև մեր բանակը վերակազմակերպվի: Բանակը շատ շտապ պետք է վերակազմակերպվի, վերազինվի: Գեներալների որակն էլ տեսնում եք՝ թափթփուկներ, ստախոսներ, ստահակներ, հարցազրույց տվողներ, բամբասանքներ տարածողներ: Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են, եթե ես լինեի վարչապետ վաղուց առաջարկել էի, պագոնները պոկել էի, ոչ թե կթողնեի հարցազրույց տային: Այդ վայ-գեներալներից գումարտակ կստեղծեի և Հորադիզ կուղարկեի, որպես տուգանային գումարտակ:


ԳՇ նախկին պետն ասում է՝ ես Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեցի, ԳՇ պետը չի հայտարարում, նա զեկուցագիր է գրում կամ չի գրում: Հայտարարություն քաղաքական գործիչը կարող է անել, իսկ եթե ԳՇ պետը հայտարարությամբ ինչ-որ բան է ասում, նշանակում է, որ թաթախված են պարտության մեջ: Մի խոսքով, բանակի ներսից կարելի է գնահատել Սյունիքում ռուսական ուժերի տեղակայման անհրաժեշտությունը: Եթե վարչապետն այդպես է ներկայացնում, երևի պետք է:

Ոչ մի երաշխիք չկա՞, որ Ռուսաստանը Սյունիքի ուղղությամբ թույլ չի տա որևէ ոտնձգություն:

Ռուսաստանը թույլ կտա, քանի որ Արցախում թույլ տվեց: Ընդհանրապես, դաշնակիցը իր ֆունկցիաները կատարում է պատերազմի առաջին իսկ վայրկյանից, ոչ թե պարտվելուց հետո: Էլ ի՞նչ դաշնակից: Միակ արդյունքը, որ եղավ Ռուսաստանի վարքագծից, այն էր, որ հերթական անգամ հայությունն աշխարհով մեկ հասկացավ, որ նա երբեք մեզ հետ չի եղել, միշտ իր շահերն է ռեալիզացրել: Հիմա էլ նույնն է անում, բայց ես չգիտեմ՝ մեր բանակի վիճակն ինչպիսին է, որպեսզի կարողանամ գնահատել՝ Սյունիքում ռուսներին տեղակայելու անհրաժեշտությունը կա, թե ոչ: Իսկ այդ հարցով հրապարակային քննարկումները ճիշտ չեն, որովհետև այլ երկրների հետախուզությունները նստած են դրա վրա, ինչպես նաև Հայաստանի մաֆիան, գողապետությունը: Մենք գիտենք, որ նրանք հայ են, մեզ համար են մտածում, բայց նրանք մեր դեմ են աշխատում:


Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց պետք է դառնա: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը:

Նորմալ եմ գնահատում, ես միշտ էլ դա ասել եմ: Բանաձևն էլ վարչապետը ներկայացրեց՝ «անջատում հանուն փրկության»: Հայաստանն Արցախի հարցում հիմա շատ նորմալ դիրքորոշում ունի:

Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են, եթե ես լինեի վարչապետ վաղուց առաջարկել էի, պագոնները պոկել էի, ոչ թե կթողնեի հարցազրույց տային: Այդ վայ-գեներալներից գումարտակ կստեղծեի և Հորադիզ կուղարկեի, որպես տուգանային գումարտակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Сообщение Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են․ եթե ես լինեի վարչապետ, վաղուց ․ Լևոն Շիրինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->