>

ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանն ուրբաթ օրը բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն։ Փաստաբանը բողոքարկում է քրեական գործ հարուցելու մասին մերժելու որոշումը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտիկ Մարտիրոսյանն ու հավելեց, որ եթե Գլխավոր դատախազությունը բողոքն ստանալուց յոթն օրյա ժամկետում չբավարարի այն, ապա կբողոքարկեն դատարան․ «Տվյալ դեպքում դատախազը հետևյալ գործողությունը պետք է կայացնի՝ վերացնի այդ որոշումը, որը կայացրել է քննիչը, քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնի, գործը ուղարկի քննչական մարմնին և նախնական քննություն իրականացվի։ Եթե դատախազությունը չբավարարի՝ դատարան կբողոքարկենք»։




Քոչարյանի զոհերը

Նշենք, որ դեռևս մարտ ամսին մեզ հետ զրույցում Մարտիկ Մարտիրոսյանը մատնանշել էր, որ իր դիտարկմամբ քրեական գործ պետք է հարուցվի Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրոդ մասով, այսինքն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով առաջացել է ծանր հետևանքներ։ Փաստաբանը պնդում է, որ կա դատարանի որոշում, որի համաձայն Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել, բայց ՀՀ պաշտպանության նախարարի ու ՀՀ վարչապետի գործողությունների արդյունքում փաստացի այլ մարդ է շարունակում պաշտոնավարել։




Ի պատասխան մեր հարցին՝ Ձեր մատնանշած հոդվածը ծանր հետևանքներ առաջացնելն է՝ ի՞նչ հետևանք է առաջացել, Մարտիկ Մարտիրոսյանն արձագանքեց․ «Հետևանքները տարբեր են, այդ թվում նաև զինվորական ծառայության միանձնյա, և կենտրոնական ղեկավարման սկզբունքն է խախտվել , ինչը իմ գնահատմամբ ծանր հետևանք է, հակառակի մասին հնարավոր չէ պնդել։ Տեսեք, մենք հիմա ունենք դատարանի որոշում որի համաձայն Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել եթե որևէ զինծառայող նշանակված Գլխավոր շտաբի պետին չենթարկվեց, հրաման չկատարեց՝ ապա այդ զինծառայողին հնարավոր չի քրեական պատասխանատվության ենթարկել հրաման չկատարելու համար, որովհետև այդ մարդը կարող է ասել, որ հրաման չի տվել այն մարդը, ով պետք է տար»։

Հարցին՝ դատարանի որոշումից հետո Օնիկ Գասպարյանը փորձե՞լ է ՊՆ շենք մուտք գործել, իրեն չե՞ն թույլատրել, փաստաբանն ընդգծեց, որ խնդիրը շենք մուտք գործելը չէ․ «Մենք բողոքի մեջ նշել ենք, որ Պաշտպանության նախարարն էլ որոշակի գործողություններ պետք է իրականացնի , որ Օնիկ Գասպարյանը անխոչընդոտ շարունակի պաշտոնավարել։ Շենք մտնել վստահ եմ երբ էլ ցանկանա՝ կմտնի։ Ստեղծվել է վիճակ, որ կա դատարանի որոշում, որի համաձայն Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել, բայց Պաշտպանության նախարարի ու վարչապետի գործողությունների արդյունքում փաստացի այլ մարդ է շարունակում պաշտոնավարել»։


Մեր զրուցակցի տեսանկլյունից պետք է չեղարկվեր ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանի նշանակում, ըստ նրա՝ Արտակ Դավթյանը սահմանաված կարգով չի նշանակված․ «Դա նույնն է, ոնց որ օրինակ ԱԺ-ն վաղը գլխավոր դատախազ ընտրի՝ առանց գլխավոր դատախազի հաստիքը թափուր լինելու»։


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկ էր ներկայացրել ՀՀ նախագահին, սակայն նախագահը առաջարկը չէր ստորագրել և այդ հարցով չէր դիմել ՍԴ սահմանված ժամկետում։

Վարչապետի աշխատակազմը տարածել էր հաղորդագրություն, որ այդ պայմաններում Օնիկ Գասպարյանը համարվում է օրենքի ուժով ազատված։ Այնուհետև ԶՈՒ ԳՇ նախկին պետը հայց էր ներկայացրել Վարչական դատարան, որը վարույթ էր ընդունվել։ Դատարանը նաև կիրառել էր հայցի ապահովում և Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարել։ Սակայն այդ ընթացքում ՀՀ վարչապետի կողմից նշանակվել էր արդեն ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո էլ վարչապետը ՀՀ նախագահին առաջարկ էր ներկայացրել ԶՈւ ԳՇ նոր պետ նշանակելու մասին, որը նախագահ կրկին չէր ստորագրել և չէր դիմել ՍԴ, իսկ վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որ այդ պայմաններում Արտակ Դավթյանը համարվում է օրենքի ուժով նշանակված ԶՈւ ԳՇ պետ։

Նարա Մարտիրոսյան

Сообщение Օնիկ Գասպարյանը փաստաբանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->