>

Բոլորս տեղեկացել ենք մամուլից, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության անդամների հետ: ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի նախնական տարբերակում ներառված այն դրույթները, որոնք վերաբերում են ուսանողներին և երիտասարդներին: Բուռն հանդիպում-քննարկման ժամանակ ԲՀԿ առաջնորդը լսել է նաև այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են երիտասարդներին և խոստացել է անպայման ներառալ նախընտրական ծրագրում ու լուծում տալ։


Ինչպես սպասելի էր, ուսանողների համար առաջին մտահոգիչ հարցը ուսման վարձերի խնդիրն է։ Քանզի՝ բազմիցս վարձավճարներ չվճարելու պատճառով՝ ուսանողները զանգվածաբար դուրս են մնում բուհերից։ Ուստի՝ պարոն Ծառուկյանն իր ելույթի ժամանակ շատ հստակ ընդգծեց․ «Այդ հարցը պետք է անմիջապես կարգավորվի, լուծվի, որ ուսանողի ցանկությունը, ձգտումը գիտելիքը պիտանի լինի երկրի, տնտեսության զարգացման համար։ Տնտեսությունը զարգանում է գիտության հիման վրա, այլ ոչ թե՝ էժան աշխատուժի»,-ասում է պարոն Ծառուկյանն՝ ընդգծելով, որ այն ուսանողն, ով ունի գիտելիք և ընդունվել է, պետությունը պետք է նրա փոխարեն վճարի, որից հետ ուսանողի հետ պայամանգիր կապեն, որ ավարտելուց հետո պետությունն իրեն աշխատանքի կտեղավորի, ինքն էլ կաշխատի և իր վարձը կփակի՝ 5 տարվա ընթացքում։




Քոչարյանի զոհերը

Հանդիպման ժամանակ ուսանողները խոսեցին նաև բնակարանային խնդրի կարևության մասին։ Այսօր շատ երիտասարդներ, ովքեր ունեն բնակարանային խնդիր, չեն կարողանում ընտանիք կազմել։ Այս հարցի վերաբերյալ ևս ԲՀԿ ղեկավարն ունի իրատեսական թեզ, ըստ որի՝ առաջարկում է․ «Պետությունը պետք է բնակելի շենքեր կառուցի՝ երիտասարդ ընտանիքների համար, ոչ թե նախնական գումար վճարելու սկզբունքով, երիտասարդ ընտանիքներին, որտեղից նախնական գումար, այլ պետք է անել այնպես, որ նախնական գումար չլինի, տոկոս չլինի։ Անհրաժեշտ է գործել այնպես, որ 10 տարում երիտասարդ ընտանիքը կարողանա իր բնակարանը գնի, իսկ բնակարանը պետք է 18-20 հազարից ավել չարժենա»։




Հանդիպման ներկաները մեծ ոգևորությամբ են լսում այն իրատեսական ծրագրերը, որոնք կարող է և պետք է իրականացնի Գագիկ Ծառուկյանը։ Բայց սա դեռ ամենը չէ, հարգելի՛ ընթերցողներ, ԲՀԿ առաջնորդը կարևորում է նաև վարկերի խնդիրը․ «Պետությունը պետք է մինչև 3 միլիոն դրամ, սպառողական, գյուղատնտեսական վարկերը երկու ամսվա ընթացքում զրոյացնի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց գործունեությունը շարունակեն։ Այդ մարդիկ պետք է ազատագրվեն այդ ծանրությունից, այդ տոկոսներից, տույժ-տուգանքներից, որ մարդիկ կարողանան նոր թափով իրենց գործունեությունը շարունակեն»։
Բացի դրանից, պարոն Ծառուկյանի ուշադրությունից չվրիպեց նաև այն խնդիրը, որը օրենսդրությամբ կարգավորվելու կարիք ունի։ Խնդիրն այն է, որ այսօր վաճառողն ավելի շատ շահույթ է ստանում, քան՝ արտադրողը, ինչը տրամաբանական չէ։ Հետևապես՝ խնդիրը կարգավորելու համար՝ անհրաժեշտ է, որ պետությունն օրենք ընդունի ու վերահսկի շուկան։ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ այսօր մշակողը, արտադրողն ավելի քիչ շահույթ է ունենում, ուստի՝ առաջարկում է․ «Պետք է օրենք ընդունել, որ վաճառողը, ոչ թե 10 կամ 20 անգամ ավելի շահույթ ստանա, այլ հիմնական արտադրողի հետ պետք է կես-կես լինեն»։



Ի թիվս այս հարցերի, Գագիկ Ծառուկյանի ուշադրությունից չի վրիպում նաև, աղետի գոտու տնակներում ապրող գյումրեցիներին, բնակարաններով ապահովելու խնդիրը։ Նրա խոսքով՝ տնակայանին ավաններում անմարդկային պայմաններում ապրող մարդկանց համար բնակարան կառուցելը պետության համար պետք է առաջնային լինի․ « 30 տարի մարդիկ կան դեռ տնակներում են ապրում, որը շատ ցավալի է։ 2 տարվա ընթացքում անհրաժեշտ է 50 հատ բարձրահարկ շենք կառուցել ու միանգամից այդ հարցը փակել։ Եթե Ծառուկյանը 4 ամսում կարող է 20 հատ շենք կառուցել, պետությունը 50 հատը 2 տարվա ընթացքում միթե չի կարող կառուցել։ Սա ևս առաջնային խնդիր է և կա մեր ծրագրում»,-եզրափակում է Գագիկ Ծառուկյանն՝ ընդգծելով, որ 2 տարում կկարողանա սա ևս իրականացնել։
Ինչևէ, այս հանդիպումից հետո մեկ բան ակնհայտ է, որ արդեն իսկ ուրվագծվում է ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ինչը իրատեսական և խոստումնալից է։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Wir alle haben aus der Presse erfahren, dass Gagik Tsarukyan sich mit Mitgliedern der Prosperous Armenia Youth Union getroffen hat. Der PAP-Vorsitzende stellte die Bestimmungen vor, die in der vorläufigen Fassung des Vorwahlprogramms der Partei enthalten sind und sich auf Studenten und Jugendliche beziehen. Während der hitzigen Besprechungsdiskussion hörte der PAP-Vorsitzende allen Fragen zu, die die jungen Menschen betreffen, und versprach, sie in das Vorwahlprogramm aufzunehmen und eine Lösung zu finden.
Wie erwartet ist das erste Anliegen der Studenten die Frage der Studiengebühren. Denn weil Studierende nicht oft Studiengebühren zahlen, brechen sie die Universitäten massenhaft ab. Daher betonte Herr Tsarukyan

während seiner Rede sehr deutlich ․ “Dieses Problem muss sofort gelöst werden, damit der Wunsch, das Streben und das Wissen des Schülers für die Entwicklung des Landes und der Wirtschaft geeignet sind. Die Wirtschaft entwickelt sich auf der Grundlage von Wissenschaft und nicht von billigen Arbeitskräften “, sagt Tsarukyan und betont, dass der Student, der über Kenntnisse verfügt, akzeptiert wird. Der Staat muss für ihn bezahlen, mit dem ein Vertrag mit dem Studenten über den Abschluss unterzeichnet wird Staat wird ihn beschäftigen, er wird arbeiten und sein Gehalt innerhalb von 5 Jahren bezahlen.
Während des Treffens sprachen die

Сообщение Գագիկ Ծառուկյանն իրատեսական թեզեր է առաջ քաշում և ներկայացնում դրանց լուծման ճանապարհները появились сначала на .


от admin

-->