>

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՎԵՐՋՈՒՄ
Սև կատու, սնահավատության առարկա տարբեր ազգերի մոտ: Մի շարք սնահավատների կարծիքով՝ այն դժբախտության ավետիչ է (օրինակ՝ եթե սև կատուն հատում է ճանապարհը, ապա դա հանգեցնում է հետագա անհաջողությունների): Այլ սնահավատների կարծիքով՝ օրինակ՝ տանը ապրող սև կատուն հաջողություն է բերում: Նախապաշարմունքները կախված չեն կատվի տեսակից և վերաբերում են միայն նրա գույնին Սնահավատություն




Քոչարյանի զոհերը

«Սև կատու» կաբարեի գովազդային պաստառը. հեղինակ՝ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն
Սև կատուների կերպարի մեկնությունը տարբեր ազգերի մոտ և մշակույթում տարբեր են: Մեծ Բրիտանիայում սև կատուն համարվում է հաջողության խորհրդանիշ: Շոտլանդացիները հավատում են, որ սև կատուն, որը տուն է մտել, հարստություն և բարգավաճություն կնվիրի, իսկ սև կատվի տիրուհին շատ երկրպագուներ կունենա: Այնուամենայնիվ, արևմտյան մշակույթում սև կատուները հաճախ վատ նախանշանի խորհրդանիշներ են:





Սև կատուն վհուկների սիրելին և օգնականն է (ինչպես սև գույնի այլ կենդանիներ, օրինակ ագռավը): Ազգային բանավոր ստեղծագործություններում սև կատուն հաճախ մարդկային կերպարանք էր ստանում և լրտեսում մարդկանց կախարդների և դևերի հրամանով: Միջին դարերում նախապաշարմունքներն ստիպում էին մարդկանց սպանել սև կատուներին: Դա հանգեցրել է առնետների վերարտադրության մեծացմանը, կրծողների միջոցով ժանտախտի և այլ հիվանդությունների տարածմանը:



Երբեմն սև կատուներին վերագրվող գերբնական հատկանիշները դրական են համարվում, օրինակ՝ նավաստիները ենթադրում են, որ նավային սև կատուն հաջողություն կբերի նավարկության ժամանակ


от admin

-->