>

Փետրվարի 10-ին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվա նդանոցում մա հացած Աբովյան քաղաքի բնակիչ քսանմեկ տարեկան Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ,

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ քսանմեկ տարեկան երիտասարդը հիվա նդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝




Քոչարյանի զոհերը

Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պա տկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կատարված վի ճաբանության, ծե ծկ ռտուքի և կրա կոցների արդյունքում մի խումբ մարդկանց հետ հրազ ենային վնաս վածք ստանալու պատճառով:




Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր: «Բաց նամակ Ջավահիր Ծառուկյանին». Նման կերպ է վերնագրել իր ասելիքը երիտասարդի քույրը. ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ.

«29.01.2019թ. ամսաթիվ, որ միգուցե Ձեզ համար սովորական է, բայց մի ամբողջ գերդաստանի համար հավերժ սևով ներկված: Այդ օրվանից լուրերի մեջ շրջանառվում է միայն
Մանուկյան ազգանունը, և ես՝ լինելով Մանուկյան «Կլանի» ներկայացուցիչ, ինչպես լրատվամիջոցներն են շահարկում, Ձեզ 1 հարց ունեմ։


Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին և հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր որդու հրամ անով հիմա ինչ-որ մեկը կյանքին հրաժեշտ է տալիս, իսկ պատճառը պարզ

է. նա կարծում է, որ Աբովյան քաղաքը իրենն է, և բոլորը պիտի իրեն հնազ անդվեն ու են թարկվեն, հակառակ դեպքում մա հը անխուսա փելի է դառնում։ Նրա տված հրամ աններից մեկի արդյունքում եղբորս ընկերը՝ 30 ամյա Արտաշես Գևորգյանը, տեղում մա հացավ, իսկ եղբայրս՝ Ջիվան Հարությունյանը, ով երեկ կլիներ քսանմեկ տարեկան, 12 օր կյանքի ու մա հու կռ իվ տալուց

հետո ևս կյանքից հեռացավ: Ի գիտություն Ձեզ և շատերի՝ մեր Ջիվանը մի բացառիկ լուսավոր մարդ էր, օժտված աննկարագրելի բարությունով, մարդասիրությամբ, ջերմ ու կարեկցող բնավորությամբ ու ուրիշ կարևոր մարդկային արժանիքներով, որոնք, թերևս, կիլոմետրերով հեռու են Ձեր տղայից ու նրա շրջապատից։ Իմ այս խոսքերը կարող է փաստել ցանկացած ոք, ով գեթ


մեկ անգամ շփում է ունեցել նրա հետ։

Այդ չա րաբաստիկ օրն էլ նա դեպքի վայրում էր հայտնվել՝ րոպե առաջ եղբայրների կողքին լինելու ցանկությունից դր դված։ Հիմա խնդրում եմ ասեք, թե որդեկորույս ընտանիքները ո՞նց են շարունակելու ապրել, իսկ Ձեր որդին ազատության մեջ իր հաճույքները վայելել։ Ի՞նչու Ձեր տղան պետք է

շարունակի ապրել, իսկ իմ եղբորից մնան միայն հիշողություններ: Հե՞շտ է լինել մարդաս պանի մայր՝ հասկանալով, որ Ձեր մեղ քի բաժինը մեծ է այսպիսի հր եշ մեծացնելու ու դաստիարակելու գործում, հե՞շտ է ապրել ու վայելել կյանքը՝
իմանալով, որ դուք շատերին զր կել եք կյանքից ու մարել շատ ընտանիքների օջախի լույսը։ Ձեր մեղ քի բաժինը մեծ է նաեւ այն բանի մեջ, որ Ձեր տղային շրջապատել եք անսիրտ, անհոգի արա րածներով, որոնց համար մարդկային կյանք խլ ելը ոչ այլ ինչ

է, քան առօրյա զբաղմունք։ Պարզ չէ, թե ինչքան ճակատագրեր դեռ պետք է խե ղաթյուրվեն ձեր ընտանիքի թեթև ձեռքով: Հույս ունեմ, որ նույնիսկ եթե օրենքով պա տիժ չկրեք ձեր մեղ քերի համար, պատասխան կտաք Աստծո դա տաստանի առաջ։ Հ.գ. Ձեր տղային սխալ անուն եք ընտրել. Նվերի փոխարեն պիտի Պա տիժ դնեիք»։

Сообщение Գիշերը հե՞շտ է գլուխը դնել բարձին և հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր տղայի հրամ անով… Սպ անված Ջիվան Հարությունյանի քրոջ Բաց նամակը Ջավահիր Ծառուկյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->