>

Ռոբերտ Քոչարյանը և Արցախյան խնդիրը

Շարունակում եմ ինքս ինձ համար պեղել ու հանել, թե Արցախյան քաղաքականության մեջ որտեղ ենք կոպտագույն վրիպումներ ու սխալներ թույլ տվել․․․ Ամենակարևորից մինչև երկրորդական նշանակության փաստաթղթեր, որոնք ընդունվել են մեր դեմ, մեր թողտվությամբ․․․




Քոչարյանի զոհերը

Հերթը 2004թ․ նոյեմբերի 29-ին ԵԽԽՎ ընդունած զեկույցի ու բանաձևինն է,  որոնք հայտնի էին որպես Ատկինսոնի զեկույց /համանախագահողի անունով/


Հենց ամփոփիչ մասում կարդում ենք․․․




«Զինված ռազմական գործողությունների սկսվելուց ավելի քան մեկ տասնամյակ անց, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը մնում է չլուծված: Հարյուր հազարավոր մարդիկ դեռ տեղահանված են և ապրում են թշվառ պայմաններում: Ադրբեջանի տարածքի զգալի հատվածները դեռ գրավված են հայկական ուժերի կողմից: Ռազմական գործողությունները և դրան նախորդող համատարած էթնիկական թշնամությունները հանգեցրին լայնածավալ էթնիկական վտարման և մոնոէթնիկ տարածքների ստեղծմանը, որոնք հիշեցնում են էթնիկ զտումների սարսափելի հայեցակարգը: Անջատողական ուժերը դեռ վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը:

Խորհրդարանական վեհաժողովը կրկնում է, որ անդամ պետության կողմից օտարերկրյա տարածքների օկուպացիան լուրջ խախտում է այդ պետության ՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորությունները և վերահաստատում է հակամարտության տարածքից տեղահանված անձանց ՝ իրենց տները անվտանգ և արժանապատվորեն վերադառնալու իրավունքը: Վեհաժողովը նաև աջակցում է ԵԱՀԿ Մինսկի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հետևել հաշտեցման ուղուն:»

Մնացած կետերի մասին չեմ գրի, քանի որ այս ամենը բացում է խայտառակ ձևով՝ հենց 3-րդ կետում Հայաստանից պահանջելով կատարել ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը։


Ինչպես նկատում ենք՝ 1998-ին Արցախին բանակցային գործընթացին դուրս դնելուց հետո ամրագրվել է, որ կոնֆլիկտը Արցախի շուրջ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ ոչ թե Արցախի ու Ադրբեջանի միջև։ Բնականաբար՝ օկուպանտը Հայաստանն է, որը Ադրբեջանի հողերն օկուպացնելով իր միջազգային պարտավորությունների ծանրագույն խախտում է թույլ տալիս։ Դեհ, այն, որ մեզ մեղադրում են ադրբեջանցիների էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, ընթերցելի է։

Ու խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը այս բանաձևը առանց չափազանցության որակեց Հայաստանի «դիվանագիտական հաղթանակ»․․․ Կարող եք ստուգել այդ ժամանակվա մամուլը․․․

Ավելին, հենց այդ ժամանակ՝ 1998-ից հետո Հայաստանը, բացի օկուպացված շրջանները վերադարձնելը, միջազգայնորեն մեկ այլ պարտավորություն ստանձնեց՝ օգտագործել Արցախի վրա Հայաստանի ազդեցությունը և կոպիտ ասած, նրան պարտադրել քննարկված լուծումը։ Սամվել Բաբայանը օրերս հիշեցրեց մեկ այլ գաղտնի որոշման մասին, որով Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախից Հայաստան տեղափոխվելոից հետո 7 «օկուպացված» շրջաններում զինված ուժերը հանվեցին Ստեփանակերտի հրամանատարությունից ու բերվեցին ՀՀ հրամանատարության ներքո։ Կարծո՞ւմ եք՝ պատահականություն է։ Ոչ, այդպես հավաստվեց, որ եթե բանակցային գործընթացում 7 շրջանների վերադարձի դիմաց լուծում մշակվի, դրանք վերադարձնողը լինի ոչ թե «դիմադրող» Ստեփանակերտը, այլ դրանք «տնօրինող» Հայաստանը, քանի որ դրանք վերադարձնելու միջազգային պարտավորությունն այլևս կախված էր Երևանի վզից․․․ Ու պատահական չէր նաև, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի հայցով ճանաչվեց Արցախի վրա Հայաստանի «էֆեկտիվ վերահսկողությունը» քանզի Ստրասբուրգում Ռոբերտ Քոչարյանն այդ ամենը «միջազգայնորեն» ստանձնել էր․․․


Իսկ ժողովրդին խաբում էին, թե Քոչարյանը ԵԽԽՎ ամբիոնից խրոխտ ելույթ է ունեցել ու ասել, որ հայերն ու ադրբեջանցիները «գենետիկորեն անհամատեղելի են»․․․ Մինչդեռ հասարակությունը չգիտեր, թե իրականում Հայաստանի միջազգայնորեն ստանձնած քաղաքական պարտավարությունների մեջ ինչ աղբ է մտցվել՝ հենց նույն խրոխտ, ոչ մի թիզական Քոչարյանի օրոք․․․․

Ու սա կրկին Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի պահին՝ 2004թ․ ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո՝ օգտագործելով իշխանության թուլությունն ու ներքին լեգիտիմության պակասը․․․

Ու թող ոմանք շարունակեն չհասկանալով ասել՝ թող մենք կոռումպացված և ոչ ժողովրդավար լինեինք, բայց հաղթեինք․․․․ Չկա այդպիսի բան, Հայաստանի դեպքում՝ միանշանակ, որովհետև Հայաստանի կշիռն աշխարհի համար ամենևին հավասար չի եղել Ադրբեջանի կշռին, որպեսզի մենք մեզ նման շռայլություն թույլ տայինք․․․

Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ այժմ քննադատում է այլոց և խոստանում ընտրություններով փրկել Հայաստանն ու Արցախը․․․

Ահա՛ մի դրվագ, թե ինչպես է նա փրկել Արցախը․․․

Մեջբերված հատվածը՝ բնօրինակով․

 


от admin

-->