>

Չինացի բժիշկները մարդու երեսն անվանում են «առողջության պատուհան»։ Դա արվում է այն պատճառով, որ մեր մաշկը արձագանքում է օրգանիզմի գործունեության ցանկացած խափանմանն ու փոփոխությանը՝ ցանի տեսքով ազդակներ ուղարկելով։

BlogNews-ը պարզել է, թե որ օրգանների աշխատանքին է պետք հետևել, եթե դեմքի կոնկրտետ հատվածներում ցան է առաջանում։

Ճակատ և հոնքեր




Քոչարյանի զոհերը


Ճակատին և հոնքերի շրջանում առաջացած ցանը ամենայն հավանականությամբ ազդարարում է ստամոքս-աղիքային համակարգի խնդիրների մասին։ Իսկ հոնքերի արանքում ընկած մաշկը «պատասխանատու է» լյարդի աշխատանքի համար։ Փորձեք շտկել իրավիճակը ճաշացանկից հանելով յողոտ և տապակված ուտեստները, ինչպես նաև կրճատեք ալկոհոլի օգտագործումը։




Քիթ


Քթի շրջանում առաջացած ցանը նշանակում է, որ դուք խնդիրներ ունեք սրտանոթային համակարգի հետ, իսկ այդ խնդիրների հիմնական մեղավորը սթրեսն է։ Փորձեք ակտիվ կենսակերպ վարել, ավելի շատ հանգստանալ և կարգավորել քունը։

Ականջներ



Չինացի բժիշկների կարծիքով ականջների մաշկը «պատասխանատու է» երիկամների և միզուղիների աշխատանքի համար։ Եթե ականջներին ցան ունեք, ապա առաջին հերթին հրաժարվեք աղից և սուրճից։ Բացի այդ՝ աշխատեք ավելի շատ ջուր խմել։

Այտեր և այտոսկրերի շրջան


Այտոսկրերի և այտերի վերին շրջանները պատասխանատու են թոքերի և բրոնխների աշխատանքի համար։ Այդտեղ առաջացած ցանը կարող է փաստել շնչառական համակարգի խնդիրների մասին, սակայն հնարավոր է, որ դրանք ալերգիայի արդյունք լինեն։ Իսկ այտերի ստորին հատվածում ցանը կարող է ցույց տալ ատամնաբուժական խնդիրներ։ Ուշադրություն դարձրեք Ձեր շնչառական համակարգին։ Ավելի շատ զբոսնեք և մաքուր օդ շնչեք. ծխելուց հրաժարվելն անպայման է։ Հետևեք բերանի խոռոչի առողջությանը, հրաժարվեք քաղցրավենիքներից և քաղցր, գազավորված ըմպելիքներից։


Շուրթեր


Շուրթերի շրջանում ցանը կարող է մատնացույց անել մարսողական համակարգի խնդիրները։ Փորձեք հրաժարվել ֆասթ-ֆուդից և սննդակարգի մեջ հնարավորինս շատ մրգեր և բանջարեղեն ավելացրեք։

Կզակ


Այս հատվածում առկա ցանը սովորաբար կոչ է անում ուշադրություն դարձնել վերարտադրողական համակարգի աշխատանքին։ Կանանց մոտ այդ հատվածի ցանի ևս մեկ պատճառ կարող է դառնալ հորմոնալ բալանսի խախտումը կամ մենստրուալ ցիկլի կոնկրետ փուլը։ Եթե այս հատվածում ցանը հազվադեպ է առաջանում, ապա անհանգստանալու պատճառ չկա, սակայն եթե ցանը մշտական բնույթ է կրում, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի խորհրդատվությանը։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->