>

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․








Քոչարյանի զոհերը

«Հարգելի´ հայրենակիցներ, արժանապատիվ սյունեցիներ, ողջունում եմ ձեր անկոտրում կամքն ու վճռական պայքարը, որն ուղղված է ազգակործան դավաճանի հեռացմանը:
Գաղտագողի, գիշերով Սյունիք մտնող կապիտուլյանտը առավոտյան բախվեց իրականությանը, իսկ իրականությունը մեկն է՝ Սյունիքը մերժում է դավաճանությունն ու դավաճանին:
Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը: Լիովին կիսում եմ ձեր մոտեցումներն ու չնայած հանգամանքների բերումով գտնվում եմ Եվրոպայում միևնույն է ես ձեզ հետ եմ: Մեր բոլորի պայքարը ազնիվ ու

նվիրական է, Սյունիքը ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլև արժանապատիվ ապագայի և փրկության երաշխավորը։
Սա պայքար է հանուն հայրենիքի ազատագրման և փրկության:
Միաժամանակ հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանռվել, թե իբր ես, կամ իմ ընտանիքի անդամները համագործակցելու ենք կապիտուլյանտի հետ:



Այս էժանագին լուրերի հեղինակներին, տարածողներին և շահագրգիռ կողմին հորդորում և զգուշացնում եմ` երկար մտածել հերթական սուտը տարածելուց առաջ և առերեսվել իրականության հետ:
Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, այն կուսակցությանը, որի հետ ճանապարհ եմ անցել, այն ղեկավարին ում հետ մարտական ուղի եմ անցել և պատմության մեջ թողել փայլուն հաղթանակ:

Դավաճան կապիտուլյանտի ձեռքը կարող է սեղմել, կամ գործարքի գնալ միայն անհայրենիք սրիկան:
Կեցցե՛ արժանապատիվ հայն ու սյունեցին, ես հպարտ եմ ձեր տեսակով»,- նշվում է հայտարարության մեջ։

Сообщение Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->