>

«Ըստ մամուլում առկա տեղեկատվության, պատրաստվում են րոպեներ անց խուզարկել Մեղրիի քաղաքապետի տունը։




Քոչարյանի զոհերը

Հանդիսանալով վերջինիս՝ Մխիթար Զաքարյանի փաստաբանը, սույնով




տեղեկացնում եմ համապատասխան մարմիններին, հատ-հատ պատասխան եք տալու

անօրինական հրահանգներ կատարելու համար, հիշե՛ք», — գրել է Մեղրիի համայնքապետի փաստաբան ԳԱՅԱՆԵ ՊԱՊՈՅԱՆԸ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը ներխուժել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տուն: Եվ խուզարկություն է իրականացնում: Թե ինչ են փնտրում պարզ չէ: Պարզ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզպետարանում ուղիղ տրված հրահանգն են կատարում՝ պատժել Սյունիքում նրա դեմ բողոքողներին:

Մենք տեղեկացանք, որ Մխիթար Զաքարյանը այս պահին տանը չէ: Խուզարկությունն ընթանում է նրա բացակայությամբ:


Մեզ ասացին, որ տանն են նրա ընտանիքի անդամները: Ոստիկաններն ուղղակի ավերում են քաղաքապետի տունը:

Դատելով Հանրային հեռուստատեսության Լրատվական ծրագրով հեռարձակված տեսանյութից, թիրախը Մեղրիի, Քաջարանի և Գորիսի քաղաքապետերն են, որոնց դեմ ռեպորտաժներ էին հեռարձակվում՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, Սյունիքի մարզպետարանում, խորհրդակցության ժամանակ ուղիղ ցուցում տվեց իրավապահներին՝ շատ կտրուկ և հատուկ գործողություններով հարցը լուծել:

Сообщение Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->