>

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«2009 թվականի այս օրը՝ առավոտյան հանկարծ հայ հանրությունն ու հայությունը հանդիպեցին հայ-թուրքական համատեղ հայտարարության փաստի, որն ամիսներ անց ներկայացվելիք արձանագրությունների նախերգանքն էր:




Այն ժամանակ որևէ մեկը Սերժ Սարգսյանին թուրքական գործակալ կամ դավաճան չանվանեց, այդպիսի արշավ չսկսեց: Հասկանալի է, թե ինչ պատճառով: Բայց, ինչպես ասել եմ մի առիթով, դա ճիշտ էր, հակառակն է սխալ:


Որովհետև, թող ներվի ասել, միայն ծանծաղ գիտակցությունն է, որ համաշխարհային քաղաքականությանն առնչվող երևույթները կարող է գնահատել ու բացատրել այդ կատեգորիաներով, կամ միայն ծանծաղ գիտակցության համար է, որ դրանք կարող են լինել համաշխարհային մասշտաբ ենթադրող գործընթացների բացատրություն:


Ըստ էության, այդպես է եղել միշտ՝ մտածող վերնախավերը և հանրությունները մշտապես փնտրում են համալիր, խորքային պատճառներ և լուծումներ,

մյուսները փնտրում են «գործակալներ» ու «դավաճաններ»: Դժբախտաբար, մենք դեռևս երկրորդ իրավիճակում ենք»:

Сообщение «Այն ժամանակ որևէ մեկը Սերժ Սարգսյանին թուրքական գործակալ կամ դավաճան չանվանեց. հասկանալի է, թե ինչ պատճառով». Հ․ Բադալյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->