>

Քիչ առաջ դեռևս անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ ինքը գտնվում է Երևան քաղաքի «Փակ շուկայի» դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կապույտ մզկիթի» մոտ, որտեղ ահաբեկչություն է կատարելու։








Քոչարյանի զոհերը

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբ, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։


Ահազանգողը ներկայացել է, որ ինքն ազգությամբ չեչեն է։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ԱԻՆ-ի կինոլոգները։


Տեղում են նաև ԱԻն ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները։

Сообщение Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->