>

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերջին շաբաթների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը





վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով խախտել Միացյալ Նահանգների ամոթալի լռությունն ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Երկար տարիներ ԱՄՆ նախագահները Թուրքիային թույլատրել են սպառնալ ու ահաբեկել՝ խոչընդոտելով ճշմարտությունը հայտնելու մեր բարոյական պարտավորության կատարմանը:


Թուրքիայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն Հայոց ցեղասպանության ժխտման հարցում մեղսակցության վրա:

Ժխտումը հակասում է ամերիկյան արժեքներին և վիրավորում է Երևանի և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին, այդ թվում՝ իմ տասնյակ հազարավոր ընտրողներին:


Հուսով եմ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հարգելով իր խոստումը,

կճանաչի մարդու իրավունքների ոտնահարման պատմական այս փաստը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Сообщение Սենատոր Ադամ Շիֆի ա ղմկահարույց հայտարարությունը․ Բայդեն խոսի՛ր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->