>


Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:







Քոչարյանի զոհերը

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բադիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:



Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս»-ի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում՝ նոր էլեկտրասյուն տեղադրելու և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
поделись с друзьями


от admin

-->