>

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իրավիճակը աննախադեպ է ոչ միայն Հայաստանի շուրջ մթնոլորտի և միջավայրի առումով, այլ նաև միջազգային, ամերիկյան լրահոսի։ Ստեղծված իրավիճակից ակնկալիքները մեզանում պետք է անցնեն պրագմատիզմի ֆիլտրերի միջով, ձևավորելով և մշակելով մեզ համար պատասխաններ, որ կան մի շարք հարցերի պարագայում:




Քոչարյանի զոհերը

Հարցերի հարցն է՝ ո՞րն է Հայաստանի հաջորդ անելիքը, երբ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արդեն իրողություն է։ Ոգևորված շնորհակալությունը ԱՄՆ-ի նախագահին բնական է, գնահատանքը հայկական կառույցների կատարած աշխատանքի համար ևս ճիշտ է: Եվ, ի՞նչ ենք անում հետո:




Մենք, որպես հանրություն և հայություն, ունե՞նք հաջորդական, հայեցակարգային պատկերացում հայկական հարցի առնչությամբ մեր քայլերի առումով: Մենք ունե՞նք հայկական հարցի կառավարման տրամաբանություն: Այն դեպքում, երբ ակնհայտ է՝ այդ հարցը որքան մերն է, այնքան կամ գուցե ավելին արդեն աշխարհինն է, որպես քաղաքական գործիք Թուրքիայի հետ հարաբերություններում: Հետևաբար, այստեղ մեզ խանգարո՞ղ հանգամանքներն են շատ՝ զուտ պրագմատիկ գնահատականի իմաստով, թե՞ օգնող: Խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգ ընդգրկել-չընդգրկելու պարզունակ հարցադրումը չէ:


Կարելի է քաղաքականություն վարել և կառավարել՝ հարցը ընդգրկելով օրակարգ, և կարելի է չընդգրկել ու անել նույնը:


Միաժամանակ հնարավոր է տապալել ամեն ինչ, կամ պարզապես ոգևորված կամ հիասթափված դիտորդի դերում լինել միշտ: Եվ ուրեմն, ո՞րն է մեր անելիքը և հաջորդ քայլը, թե պայմանական, թե ուղիղ իմաստով, որն է հայկական հարցի միջազգային շրջանառությունը կառավարելու մեր տրամաբանությունը, կամ կառավարման հասնելու մեր գործողությունների հաջորդականությունը:

Հայկական անկախ պետականության երեք տասնամյակում այդ պատասխանները ոչ միայն չեն ձևավորվել, այլ խոշոր հաշվով դրանք լղոզվել են տարբեր ներքաղաքական նկատառումներից բխող հռչակագրային ձևակերպումներում և քաղաքականության հռչակագրային ընթացքում:

Հետևաբար այստեղ է մեր անելիքը, անկախ այս կամ այն երկրում ճանաչումից: Դրանից իհարկե ԱՄՆ ճանաչման քաղաքական նշանակությունը չի նվազում բոլորովին, բայց գործնականում զրոյական է մնում այդ ակտերը կապիտալիզացնելու մեր կարողությունը: Այստեղ է բուն խնդիրը՝ անկախ որևէ ճանաչումից:


от admin

-->